Ահմոս Ինհապի | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 16-րդ դար |
Մահացել է | մ.թ.ա. 16-րդ դար |
Մահվան վայր | Թեբե |
Գերեզման | DB320 |
Ամուսին | Սեկենենրա Սաա II |
Ծնողներ | հայր՝ Սենախտենրա-Ահմոս |
Երեխաներ | Ահմոս-Հենուտամեհու |
Ahmose Inhapy Վիքիպահեստում |
Ահմոս Ինհապիը հիերոգլիֆներում | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ահմոս Ինհապի Jꜥḥ ms Jnḥꜥpj | ||||||
Ահմոս Հենուտամեհուն մեկ այլ ազնվազարմ կնոջ՝ հավանաբար Ահմոս Ինհապիի հետ |
Ահմոս-Ինհապի (անգլ.՝ Ahmose-Inhapy, Մասպերոն հաճախ անվանել է Անհապու), տասնյոթերորդ արքայատոհմի վերջի և տասնութերորդ արքայատոհմի սկզբի արքայադուստր և թագուհի։
Ահմոս-Ինհապին հավանաբար եղել է փարավոն Սենախտենրեի դուստրն ու փարավոն Սեկենենրե Տաա II-ի ու թագուհիներ Ահհոտեպ I-ի ու Սիտջեհուտիի քույրը։ Հավանաբար ամուսնացել է Սեկենենրե Տաա II-ի հետ[1][2], սակայն հնարավոր է նաև, որ նա եղած լինի փարավոն Ահմոս I-ի (կամ նույնիսկ Ամենհոտեպ I-ի ժամանակակիցը)[3]։
Ունեցել է Ահմոս-Հենուտամեհու անունով դուստր։ Ահմոս-Ինհապին հիշատակվել է իր դստերը պատկանող Հին եգիպտական Մեռյալների գրքի մի օրինակում, ինչպես նաև Ամենեմհատի դամբարանում (TT53)։ Նրա տիտղոսներից էին՝ «Թագավորի կին» ու «Թագավորի դուստր»[2]։
Ահմոս-Ինհապիի համար դամբարան է կառուցվել Թեբեում, նրա մումիան հետագայում վերահուղարկավորվել է DB320 դամբարանում, որտեղից էլ այն հայտնաբերվել է 1881 թվականին և այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում[2]։
Մումիան հայտնաբերվել է Ինհապիի զարմուհի Ահմոս-Նեֆերտարիի դայակ լեդի Ռայի երկրորդ՝ արտաքին դագաղի մեջ։ Այն փաթաթաններից բացել է Գաստոն Մասպերոն 1886 թվականի հունիսի 26-ին։ Հետագայում այն ուսումնասիրել է Գրաֆթոն Էլիոթ Սմիթը, որի նկարագրության համաձայն Ինհապին եղել է խոշորամարմին, ամրակազմ կին ու խիստ նման է եղել իր եղբորը։ Սմիթը ենթադրել է, որ նա մահացել է Ահմոս I-ի գահակալության վերջին տարիներին։ Մումիայի վզին ծաղկեպսակ է եղել։ Մարմինը պառկած դիրքում էր՝ ձեռքերը կողքերին, իսկ մաշկը մուգ շագանակագույն էր։ Մաշկի արտաքին շերտը դեռևս պահպանվում էր․ աղի հետքեր չեն հայտնաբերվել։ Սա կարող էր նշանակել, որ մարմինը չի ընկղմվել նատրիումի կարբոնատի մեջ, ինչպես նկարագրել են Հերոդոտոսը, Դիոդորոսը և այլք։ Ձախ կողմում կտրվածք է արվել, որպեսզի հնարավոր լինի հեռացնել օրգանները, իսկ այդ խոռոչը հավանաբար մշակվել է նատրիումի կարբոնատով։ Մարմինը ցողված էր անուշաբույր փոշիացված փայտով և փաթաթված խեժի մեջ թաթախված քաթանով[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ահմոս Ինհապի կատեգորիայում։ |