Աղապատուկ (լատին․՝ Halocnemum), թելուկազգիների ընտանիքի թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Ունի 1 տեսակ՝ աղապատուկ կոնաձև (H. strobilaceum)։
Ցողունները հակադիր ճյուղավորվող են, մսալի, հողի մակերևույթին առաջացնում են արմատակալող թմբեր։ Տարածվող ճյուղերը գորշ են, միամյաները՝ թխականաչ, գլանաձև, հոդավոր, հյութալի։ Թերգարգացած տերևները բութանկյուն են, հակադիր, թեփուկաձև։ Ծաղիկները մանր են, սպիտակավուն՝ նստած տերևածոցերում։ Պտուղը միասերմ է, մանր, ձվաձև։ Մոխիրը պարունակում է պոտաշ։
Աճում է Արմավիրի և Արարատի մարզերի աղուտ-ալկալի հողերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|