Աղոթող ձեռքեր (կտավ)

Աղոթող ձեռքեր
գերմ.՝ Betende Hände
տեսակգծանկար և ուրվանկար
նկարիչԱլբրեխտ Դյուրեր
տարի1500 և 1508
բարձրություն29.1
լայնություն19.7
ուղղությունգերմանական Վերածնունդ[1]
ժանրհոգևոր արվեստ[2]
նյութթուղթ, թանաք և թանաք
գտնվում էԱլբերտինա պատկերասրահ
հավաքածուԱլբերտինա պատկերասրահ
քաղաքԱլբերտինա պատկերասրահ, Վիեննա
https://www.albrechtdurer.org/praying-hands/, https://sammlungenonline.albertina.at/?query=search%3D/record/objectnumbersearch%3D%5B3113%5D&showtype=record կայք
Ծանոթագրություններ
 Betende Hände (Dürer) Վիքիպահեստում

Աղոթող ձեռքեր (գերմ.՝ Betende Hände), գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարը։ Ներկայումս գտնվում է Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գելերի խորան» (վերատպություն)

Կտավը, որում պատկերված են աղոթող երկու ձեռքեր, նկարված է կապույտ ֆոնով թղթին մոխրագույն երանգով և սպիտականերկով[3]։ Այն նախատեսված է եղել «Գելերի խորանի» կենտրոնական մասի համար։ Դյուրերը նկարել է սեփական ձեռքերը` աջ ձեռքի պատկերման համար օգտագործելով ձախ ձեռքի արտացոլանքը հայելում։ Ի սկզբանե թղթի այս հատվածում եղել է առաքյալի գլխի էսքիզը։ Նկարները առանձնացվել են հետագայում։

Ֆրանկֆուրտյան առևտրական Յակոբ Գելերը Դյուրերին նկար է պատվիրում խորանի համար, որը հետագայում կոչվում է իր իսկ անունով։ Աղոթող առաքյալը պատկերվել է խորանի կենտրոնական մասի աջ եզրում։ 1614 թվականին հերցոգ Մաքսիմիլիան Բավարացին արվեստի գործերի իր հավաքածուի համար ձեռք է բերում խորանի կենտրոնական մասը։ 1617 թվականից ոչ ուշ նյուրնբերգցի նկարիչ Յոբստ Հարիխը Դյուրերի` Ֆրանկֆուրտում մնացած խորանի կրկնօրինակն է անում։ Դրա շնորհիվ` ներկայումս կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել Դյուրերի բնօրինակը, որը վառվել էր 1729 թվականի մյունխենյան պալատի հրդեհից[4]։

«Աղոթող ձեռքերը», լինելով «Գելերի խորանի» մի մասը, հետագայում ավելի հայտնի է դարձել նրանից։

Բծախնդրությունը, որով Դյուրերը պատկերել է դետալները, արդարացված են։ Այն ժամանակ, երբ առջևի պլանում ծնրադրած առաքյալի մերկ ոտնաթաթերը 16-րդ դարի վերջին ֆետիշիզմի դրսևորում էին համարվում, «Աղոթող ձեռքերը» 20-րդ դարում ճանաչվել է Դյուրերի ամենահանրաճանաչ թեման։ Նկարիչը պահպանել է թերթերը և բազմիցս օգտագործել դրանք փոփոխված տարբերակով[5]։

«Աղոթող ձեռքերը» Դյուրերի ամենից վերարտադրվող գործն է։ Նրա կրկնօրինակները նաև քանդակների տեսքով վաճառվում են եկեղեցական այլ խորհրդանիշերի հետ։ Նկարը տրվել է կոնֆիրմացիայի, նրանով նկարազարդվել են Աստվածաշնչի հրատարակությունները, վերատպվել է ցավակցական բացիկներին։ Եվրոպայում լայն տարածում ունեն «Աղոթող ձեռքերի» վերատպությունները, ԱՄՆ-ում` քանդակային տարբերակները։

Թղթերից մեկում աղոթող ձեռքերի հետ գտնվել է առաքյալի գլխի ուրվագիծը։ Ավելի ուշ, երբ թուղթը մասնատվել է, աղոթող ձեռքերի խորհրդանշանը նոր նշանակություն է ձեռք բերել` դառնալով կրոնական խորհրդանշան։

Այն փաստը, որ նկարում չի երևում, թե ում են պատկանում ձեռքերը, առաքյալի աղոթող ձեռքերին նոր նշանակություն են հաղորդել` դրանք վերագրելով Հայր Աստծուն[6]։

Նկարի տարածուն վերատպությունները երբեմն նաև բողոքի ալիք են բարձրացրել։ Այսպես` 1970 թվականին գծանկարիչ Վերներ Յունգլինգը ստեղծել է «Կոնֆիրմացիային» շարքը` ներկայացնելով «Աղոթող ձեռքերը» գամասեղներով ու մանեկներով իրար միացված[7]։

Աղոթող ձեռքերի դրսևորումներ Դյուրերի ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://fristartmuseum.org/exhibition/albrecht-durer-at-the-frist-art-museum/
  2. RKDartists (նիդերլ.)
  3. «ALBERTINA - Renaissance und Manierismus». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  4. Unverfehrt G. Da Sah Ich Viel Köstliche Dinge: Albrecht Dürers Reise in Die Niederlande. — Göttingen: Vandenhoeck & Ruprecht, 2006.
  5. Grebe, 2006, s. 191
  6. Eberlein, 2003, s. 157
  7. «Exposition «Unter Druck — Sous (im)pression»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bauer H. Dürers „Betende Hände“ // Das Münster. — 1972. — № 25.
  • Eberlein J. K. Albrecht Dürer. — Reinbek: Rowohlt Taschenbuch Verlag, 2003. — ISBN 3-499-50598-3
  • Grebe A. Albrecht Dürer:Künstler, Werk und Zeit. — WBG, Wissenschaftliche Buchgesellschaft, 2006. — S. 191.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղոթող ձեռքեր (կտավ)» հոդվածին։