Աղջիկն ու արձագանքը

Աղջիկն ու արձագանքը
լիտ.՝ Paskutinė atostogų diena[1][2]
Երկիր ԽՍՀՄ[2]
Ժանրմանկական ֆիլմ[2], դրամա[1] և մելոդրամա[2]
ՀիմքQ127692242?[2]
Թվականդեկտեմբերի 28, 1964[3], մարտի 7, 1965[2][3], դեկտեմբերի 30, 1965[2][3], դեկտեմբերի 23, 1969[4] և սեպտեմբերի 2, 2020[5]
Լեզուռուսերեն և լիտվերեն[6]
ՌեժիսորԱրունաս Ժեբրյունաս[1][2]
Սցենարի հեղինակԱրունաս Ժեբրյունաս[1][2] և Anatoly Cherchenko?[1][2]
ԴերակատարներԼինա Բրակնիտե[1][2][3], Valery Zubarev?[1][2][3], Bronius Babkauskas?[1][2][3], Կաարել Կարմ[1][2][3], Andrius Žibikas?[2], Yevgeny Chudakov?[2] և Hugo Laur?[3]
ՕպերատորՅոնաս Գրիցյուս[1][2]
ԵրաժշտությունAlgimantas Bražinskas?[1][2]
ՄոնտաժQ127155508?[3]
Նկարահանման վայրԲախչիսարայ[2] և Կոկտեբել[2]
ԿինոընկերությունԼիտվայի կինոստուդիա[1][2]
Տևողություն64 ± 2 րոպե[6][1]

«Աղջիկն ու արձագանքը» («Արձակուրդի վերջին օրը», լիտ.՝ Paskutinė atostogų diena), 1964 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[7], որը նկարահանել է Լիտվական կինոստուդիայում Յուրի Նագիբինի «Արձագանք» պատմվածքի հիման վրա[8]։ Վարձույթի ընթացքում ֆիլմը դիտել է 5,8 մլն հանդիսատես։

Մանկական բարեկամության օրինակով ֆիլմը բարձրացնում է կարևոր բարոյական հարցեր դավաճանության և ազնվության, դաժանության և արդարության մասին։

Իր ձկնորս պապի մոտ հյուրընկալության վերջին օրն է Վիկայի համար։ Այսօր պետք է գա աղջկա հայրը, բայց նա չի ուզում հեռանալ։ Առավոտյան պապը գնում է ծով՝ ստուգելու ցանցը, իսկ Վիկան շրջում է ափին և խոսում է իր ընկեր ժայռերի հետ։

Ափին տեղական երեխաներն ընտրում են առաջնորդ․ Վիկան նկատում է, որ պարագլուխը խաբում է ընկերներին, և բացահայտում է նրա խաբեությունը։ Ավելի ուշ նա ծանոթանում է Ռոմանի հետ, որը միայն մեկ օրով է եկել ափ և ոչ ոքի չի ճանաչում։ Վիկան վստահությամբ է լցվում նրա նկատմամբ, նրան տանում է ժայռերի մոտ և կիսվում է արձագանքի ձայների իր հավաքածուով։

Լողանալու ընթացքում վրեժխնդրության նպատակով տղաները թաքցնում են Վիկայի զգեստը։ Վախենալով ծաղրից՝ Ռոմանը չի համարձակվում խախտել առաջնորդի արգելքը և զգեստը տալ աղջկան, և վերջինս ստիպված է լինում մերկ անցնել տղաների շարքերի միջով։ Հավասարվելով Ռոմանին՝ աղջիկը նրան վախկոտ է անվանում։

Տղաների մոտ իր հեղինակությունը բարձրացնելու նպատակով Ռոմանը նրանց տանում է ժայռերի մոտ, որպեսզի պարծենա աղջկանից ստացած գաղտնիքով, բայց արձագանքը լռում է։ Վիկայի հետևից եկած հայրը ժայռերի մեջ հանդիպում է լացող Ռոմանին, որին տղաները ցանկացել էին ծեծել խաբելու համար։ Երկուսով նրանք փորձում են կրկին արձագանք առաջացնել, բայց նա լռում է։

Ռոմանի դավաճանությունից հետո մարդկանց հանդեպ վստահությունը վերականգնելու համար Վիկան հեռախոսով զանգահարում է պատահական համարների, իսկ մեկնելուց առաջ հորը խնդրում է երդվել, որ ինքը կվերադառնա այդտեղ հաջորդ տարի։ Վիկայի հետ վեճի պատճառով ծանր ապրումներ ունեցող Ռոմանը փորձում է ապացուցել նրան, որ ինքը վախկոտ չէ, բայց Վիկան նրան չի ներում։

Նատուրալ նկարահանումներն անցկացվել են Կոկտեբելում, Կարադագ հրաբխի լանջերին և Կարալեզյան հովտի սֆինքսների մոտ (Բախչիսարայ)։

  • Լին Բրակնիտե - Վիկա[9] (կրկնօրինակող՝ Լ. Պետրովա)
  • Վալերի Զուբարև - Ռոման (կրկնօրինակող՝ Վ. Սադովնիկով)
  • Զրոնյուս Բաբկաուսկաս - Վիկայի հայրը
  • Կարել Կարմ - պապ
  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Նագիբին, Անատոլի Չերչենկո, Արունաս Ժեբրյունաս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Արունաս Ժեբրյունաս
  • Բեմադրող օպերատոր՝ Յոնաս Գրիցյուս
  • Բեմադրող նկարիչ՝ Ալգիրդաս Նիչյուս
  • Կոմպոզիտոր՝ Ալգիմանտաս Բրաժինսկաս
  • Հնչյունային օպերատորներ՝ Պ. Լիպեյկա, Ս. Վիլկյավիչուս

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կրկնօրինակվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում

  • Կրկնօրինակման ռեժիսոր՝ Տ. Ռոդիոնովա
  • Հնչյունային օպերատոր՝ Ս. Շումախեր

Մրցանակներ, անվանակարգեր, փառատոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոկառնոյի XVIII միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ «Արծաթե առագաստ» (1965)[10][11]
  • Երիտասարդների համար ֆիլմերի VI միջազգային հանդիպման ժյուրիի մեծ մրցանակ Կաննում (1965)
  • Մերձբալթյան հանրապետությունների, Բելառուսի և Մոլդովայի 5-րդ կինոփառատոնում (1965) մրցանակների են արժանացել Ա. Ժեբրյունասը՝ ռեժիսուրայի համար, Ի. Գրիցյուսը՝ օպերատորական վարպետության համար։
  • Լիտվական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության 1970 թվականի մրցանակը շնորհվել է ռեժիսոր Ա. Ժեբրյունասին՝ երեխաների և պատանիների համար ֆիլմեր բեմադրելու համար, այդ թվում՝ «Աղջիկն ու արձագանքը» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Paskutinė atostogų diena
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Девочка и эхо (1964) — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Девочка и эхо» (1964) (ռուս.)
  4. Devotshka i eho (фин.) — 2006.
  5. Blanc J. La Jeune fille à l'écho (ֆր.) — 1993.
  6. 6,0 6,1 PASKUTINĖ ATOSTOGŲ DIENA* - Suskaitmeninti ir restauruoti filmai (լիտ.)
  7. «Աղջիկն ու արձագանքը» ֆիլմը Кино-Театр.ru կայքում
  8. «Кукла наследника Тутти. Почему Лина Бракните перестала сниматься в кино». zen.yandex.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  9. «Лина Бракните: Взрослая кукла наследника Тутти». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. «PASKUTINE ATOSTOGU DIENA». Film Festival Locarno. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Награды и премии: Девочка и эхо