Ամա Տուտու Մունա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Լիմբե |
Քաղաքացիություն | Կամերուն |
Կրթություն | Մոնրեալի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Arts and Culture? |
Կուսակցություն | Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում |
Ama Tutu Muna Վիքիպահեստում |
Ամա Տուտու Մունա (անգլ.՝ Ama Tutu Muna, հուլիսի 17, 1960, Լիմբե), կամերունցի քաղաքական գործիչ, որը 2007 թվականից մինչև 2015 թվականը եղել է արվեստի և մշակույթի նախարար։
Մունան ծնվել է Կամերունի Հարավ-արևմտյան մարզի Լիմբե ծովափնյա քաղաքում, 1960 թվականի հուլիսի 17-ին[1]։ Նա արևմտյան Կամերունի նախկին վարչապետ, իսկ հետագայում Կամերունի փոխնախագահ Սալոմոն Թանդենգ Մունայի և Էլիզաբեթ Ֆրի Նդինգսայի ութ երեխաներից ամենակրտսերն է[2]։ Նրա եղբայրներից են Բերնարդ Մունան, Կամերունի «Առաջադեմ ուժերի դաշինքի» նախագահը և Ակերե Մունան՝ «Միջազգային հակակոռուպցիոն խորհրդի» նախագահը։ Մունան լեզվաբանություն է ուսումնասիրել Կանադայում, Մոնրեալի համալսարանում, որն ավարտել է 1983 թվականին[1]։
2004 թվականի դեկտեմբերից Մունան Լիմբեի նահանգային արդյունաբերության նախարարության քարտուղարն էր։ 2007 թվականին նա նշանակվում է արվեստի և մշակույթի նախարար[1][3]։ Գավառացի կանանց իրավունքները պաշտպանելու համար Մունան նախաձեռնել է Մբենգվիի կանանց կոոպերատիվը, ապա հիմնադրել «Հյուսիս-արևմտյան կանանց ֆորումը»[4]։ 2014 թվականին Մունան հասարակության քննադատությանը արժանացավ Կամերունի հյուսիս-արևմտյան մասի արվեստի որոշ գործեր Յաունդե փոխադրելու համար[5]։ 2015 թվականի մայիսի 22-ին վարչապետ Ֆիլեմոն Յանգը Մունային քառասունութ ժամ տվեց վերջինիս ստեղծած նոր հեղինակային իրավունքները լուծարելու համար[3][6]։ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին, իշխանափոխությամբ նախագահ դարձած Պոլ Բիյան Մունային ազատեց նախարարական պաշտոնից՝ հաշվետվության մեջ զեկուցելով, որ նա սխալ կառավարման հետևանքով միլիարդավոր ֆրանկներ է վատնել պետական ծախսերի հաշվին[7]։ 2016 թվականի փետրվարին Կամերունի կառավարական աշխատակազմը ձգտում էր հեռացնել Մունային՝ Բաստոսում գտնվող պետական նախարարական առանձնատնից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվում է ազատել առանձնատունը, պնդելով, որ պայմանավորվածություններ ունի գնել այն։ 2016 թվականի սեպտեմբերի տվյալներով Մունան դեռ չի հեռացել առանձնատնից[8][9][10]։
Մունան ուներ որդի՝ Էֆեմի Նկվետի Մունան՝ ծնված 1987 թվականին։ Նա մահացել է ավտոմոբիլային վթարի հետևանքով 2014 թվականի փետրվարի 8-ին[11][12]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)