Ամակա Իգվե (անգլ.՝ Amaka Igwe, հունվարի 2, 1963(1963-01-02)[1][2], Պորտ Հարկորտ, Նիգերիա - ապրիլի 28, 2014(2014-04-28)[3], Էնուգու, Նիգերիա[4]), նիգերիացիկինոռեժիսոր, հեռարձակող ընկերության գործադիր տնօրեն։ Եղել է Top Radio 90.9 Lagos-ի և Amaka Igwe Studios-ի սեփականատերը[5]։ Համարվել է կինոռեժիսորների երկրորդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով մեծապես նպաստել է նիգերիական կինոյում տեսաֆիլմերի դարաշրջանի սկզբնավորմանը և այդ ասպարեզում նշանավոր դեմքերից մեկն է մնացել մինչև իր մահը[6]։
Ամական ծնվել է 1954 թվականիհունվարի 2-ին, նիգերիական Պորտ Անկուր քաղաքում։ Սովորել է Ամենայն սրբոց դպրոցում (All Saints School, ներկայումս՝ Trans Ekulu Primary School), Էնուգու քաղաքի իգական ավագ դպրոցում (Girls High School Awkunanaw), Էդո նահանգի վարչական կենտրոն Բենին քաղաքի Իդիա քոլեջում (Idia College)[10]: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Օբաֆեմի Ավոլովո համալսարանում, որտեղ ուսումնասիրել է մանկավարժություն ու կրոն, և Նիգերիայի խոշոր քաղաքներից մեկի՝ Իբադանի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով մագիստրոսի աստիճան[10]։
Եղել է լայն ժողովրդականություն վայելող մի շարք հեռուստասերիալների (այդ թվում՝ Checkmate-ի և Fuji House of Commotion-ի) պրոդյուսերը, թողարկել է նաև սիրված տեսաֆիլմեր, որոնցից մի քանիսը վաճառվել են 300 000-ը գերազանցող կրկնօրինակներով[11]։
1993 թվականին Ամական ամուսնացել է Չարլզ Իգվեի հետ, ով նախկին բանկիր էր և անցել էր պրոդյուսերական աշխատանքի[4]։ Նրանք ունեցել են երեք զավակ՝ Ռուբին, Դեյվիդը և Դենիելը[10]։
Ամակա Իգվեն մահացել է հիսուն տարեկան հասակում՝ 2014 թվականիապրիլի 28-ին, ասթմայի նոպայի և դրան հաջորդած բարդությունների հետևանքով[12][13]։ Նրա հուղարկավորությանը մասնակցել են բազմաթիվ երկրպագուներ, Իմո նահանգի վարչակազմի ղեկավարը, Նոլիվուդի կինոինդուստրիայի մի ամբողջ շարք անվանի ներկայացուցիչներ[14][15][16]։
Նիգերիական մշակույթում ու արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար Ամակա Իգվեն արժանացել է մի շարք պարգևների։ 2011 թվականին նրան շնորհվել է Նիգերիայի կառավարական բարձր պարգև՝ MFR շքանշան (Member of The Federal Republic of Nigeria)[17][18]:
2020 թվականի հունվարի 2-ին էլ Google-ը հատուկ անդրադարձել է նրա ծննդյան 57-րդ տարելիցին[19][20]։
↑«Amaka Igwe Dead at 51». SilverbirdTV (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
↑ 10,010,110,2|nombre1=Joan|apellido1= Omionawele|nombre2= Newton Ray|apellido2= Ukwuoma|artículo= Nollywood quakes over Amaka Igwe’s death|publicación= Tribune|fecha= 3 de mayo de 2014}}
↑«Amaka Igwe Dead at 51». SilverbirdTV (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.