Ամանդա | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1985 (39 տարեկան) Ֆրանսիական Ալպեր |
Երկիր | Ֆրանսիա և Շվեդիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Maverick? |
Ամանդա Լուիզա Կրետց Լամեշ (հայտնի է որպես Ամանդա, մարտի 24, 1985, Ֆրանսիական Ալպեր), ֆրանսիական արմատներով շվեդ երգչուհի։
Ծնվել է Ալպերում։ Սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ այն բանից հետո, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Թաբի՝ Շվեդիա։ Տասը տարեկանում նրա տաղանդը նկատել է երգահան Անդերսա Բագգեի կինը, ով արդյունքում դարձավ նրա երգերից մեկի հեղինակը[1]։ Ամանդայի երգերի պրոդյուսերությամբ զբաղվել է «Murlyn Songs» ստուդիան[1][2]։
Ամանդան դարձել է ամենաերիտասարդ փոփ երգչուհին Մադոննայի Maverick Records լեյբլում։ Նրա պրոֆեսիոնալ առաջնելույթը կայացավ «You Don’t Stand a Chance» երգով, որն ընդգրկվեց «Երեխաները Փարիզում» մուլտֆիլմի սաունդթրեքում։ 2001 թվականին Լամեշը ձայնագրեց և թողարկեց իր առաջին՝ Everybody Doesn’t ալբոմը[3][4]։ Ալբոմի համանուն երգը՝ «Everybody Doesn’t»-ը, Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրեց 81-րդ հորիզոնականը[5]։ Թողարկումից առաջ նրա սինգլը ներառվեց քաղաքի 40 ռադիոկայանների ցանկի մեջ դրա առաջխաղացման համար[1][6]։
Ամանդայի փոքր քույրը՝ Անաիս Լամեշը, նույնպես երգչուհի է և եղել է աղջիկների Play փոփ-խմբի անդամ, որը վաճառեց իր ալբոմի մեկ միլիոնից ավելի օրինակներ։
|