Ամբողջ հսկա աշխարհը անգլ.՝ The Whole Wide World | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ |
Թվական | 1996 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեն Այրլենդ |
Պրոդյուսեր | Վինսենթ դ'Օնոֆրիո, Կառլ Քոլփերթ և Դեն Այրլենդ |
Սցենարի հեղինակ | Նովալին Փրայս Էլիս |
Դերակատարներ | Վինսենթ դ'Օնոֆրիո, Ռենե Զելվեգեր և Հարվ Փրեսնել |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Տևողություն | 111 րոպե |
«Ամբողջ հսկա աշխարհը» (անգլ.՝ The Whole Wide World), գեղարվեստական կենսագրական ֆիլմ գրող Ռոբերտ Իրվին Հովարդի և Նովալին Փրայսի միջև հարաբերությունների մասին։ Նկարահանված է Նովալին Փրայսի համանուն գրքի հիման վրա։
1933 թվական, Տեխաս։ Երիտասարդ ուսուցչուհի Նովալին Փրայսը ծանոթանում է Pulp-ամսագրերի պատմվածքների հեղինակ Ռոբերտ Հովարդի հետ։ Նա ապրում է ֆերմայում և հոգ է տանում հիվանդ մոր մասին։ Նովալինը փորձում է փոխել նրա կյանքը, վերացնել կախվածությունը մորից։ Անորոշ հարաբերությունները շարունակվում են, մինչև Նովալինը գնում է համալսարանում սովորելու։ Այնտեղ նա իմանում է, որ Հովարդը վերջ է տվել իր կյանքին՝ մոր մահվանից հետո։
|