Ամբրոզիուս Բենսոն | |
---|---|
Ծնվել է | 1500 կամ 1490[1] |
Ծննդավայր | Հյուսիսային Իտալիա, Իտալիա |
Վախճանվել է | 1550[2][3][4][…] կամ հունվար 1550[1] |
Մահվան վայր | Բռյուգե |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | հյուսիսային Վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | The Wedding in Cana? և The Magdalen Reading? |
Ambrosius Benson[5] Վիքիպահեստում |
Ամբրոզիուս Բենսոն (հոլ.՝ Ambrosius Benson, 1500 կամ 1490[1], Հյուսիսային Իտալիա, Իտալիա - 1550[2][3][4][…] կամ հունվար 1550[1], Բռյուգե), իտալական ծագումով նիդերլանդացի նկարիչ, հյուսիսային Վերածննդի ներկայացուցիչ։
Ամբրոզիուսը Լոմբարդիայից Բրյուգե է տեղափոխվել 1519 թվականին[6], ընդունել է Բրյուգեի քաղաքացիություն, աշխատանքի անցել նկարիչ Գերարդ Դավիդի արվեստանոցում՝ որպես ենթավարպետ[7]։ Որոշ ժամանակ անց անդամագրվել է Սուրբ Ղուկասի գիլդիային, կերպարվեստի գործեր ստեղծելու և վաճառելու իրավունք ձեռք բերել (կյանքի վերջին շրջանում եղել է արվեստագետների ու արհեստավորների այդ համքարության կառավարիչը)։ Ունեցել է երկու տղա՝ Յանը և Վիլլեմը, որոնք նույնպես նկարիչ են դարձել։
Ամբրոզիուս Բենսոնը եղել է առաջին նկարիչներից մեկը, ով իր ստեղծագործությամբ տարածել է ընթերցող կնոջ կերպարը։ Ընդ որում՝ ընթերցողուհու դերում մեծ մասամբ հանդես է բերել Մարիամ Մագդաղենացուն կամ պարսկական սիբիլլային (Sybil Persica): Իսկ ոճի տեսակետից նրա բերած նորությունն այն էր, որ հետևողականորեն կոտրատում էր գոթիկ ավանդույթները և արվեստում ներդնում իտալական Վերածննդի նորամուծությունները։
Բենսոնը եղել է հաջողակ նկարիչ, գնորդների պակաս չի զգացել։ Նրա պատվիրատուների մեջ մեծ թիվ են կազմել հարուստ իսպանացիները, և ըստ երևույթին հենց այդ պատճառով էլ Բենսոնի բազմաթիվ աշխատանքներ հայտնվել են իսպանական թանգարաններում ու պատկերասրահներում (Մադրիդի Պրադոյում[8], Բիլբաոյի գեղարվեստի թանգարանում[9], Սեգովիայի, Բուրգոսի տաճարներում և այլուր)[10]։ Ամբրոզիուս Բենսոնը հայտնի է նաև «Սեգովիայի վարպետ» անվանումով։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոզիուս Բենսոն» հոդվածին։ |
|