Ամբրոջո Բերգոնյոնե | |
---|---|
Ծնվել է | 1453[1] |
Ծննդավայր | Ֆոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանվել է | 1523 կամ 1522[2][3][4][…] |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | The Virgin and Child?, Madonna and Child, St Catherine, and the Blessed Stefano Maconi?, Virgin of the Veil? և Madonna and Child? |
Bergognone Վիքիպահեստում |
Ամբրոջո Բերգոնյոնե կամ Բորգոնյոնե, իսկական անունը՝ Ամբրոջո դա Ֆոսսանո (իտալ.՝ Ambrogio Bergognone, Ambrogio da Fossano, 1453[1], Ֆոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա - 1523 կամ 1522[2][3][4][…], Միլան, Իտալիա), լոմբարդյան դպրոցի իտալացի նկարիչ։
Մականունը խոսում է բուրգունդյան դպրոցի հանդեպ իր հակվածության մասին, ձևով մոտ է Վինչենցո Ֆոպպային։ Զգացել է Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը։ Առավել հայտնի է Չերտոզա դի Պավիայի Կարտեզյան միաբանության մենաստանի 1486-1494 թվականների աշխատանքներով։ Ավելի ուշ աշխատել է Միլանի Սանտ Էուստորջոյի բազիլիկում և Սան Սատիրո եկեղեցում, 1497-ից հետո՝ Լոդիում, 1512 թվականին՝ Բերգամոյում, մահից քիչ առաջ՝ կրկին Միլանում, Սան Սիմպլիչանոյի բազիլիկում։
Նրա կտակը թվագրվում է 1523 թվականի ապրիլի 4-ին, նույն թվականին նա մահացավ։ Բեռնարդինո Լուինին համարվում է իր ուսանողներից մեկը։
Բերգոնյոնեի աշխատանքները ներկայացված են Բերգամոյի, Միլանի (Բրերա պատկերասրահ, Պոլդի Պեցցոլիի թանգարան), Թուրինի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, նրա կտավներից մեկը (Հակոբոս առաքյալ, մոտավորապես 1500 թվական) Էրմիտաժում է։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոջո Բերգոնյոնե» հոդվածին։ |
|