Ամելիա Ռոբինսոն անգլ.՝ Amelia Boynton Robinson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1911[1] |
Ծննդավայր | Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 26, 2015[2] (104 տարեկան) |
Մահվան վայր | Մոնթգոմերի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թասքիգիի համալսարան |
Մասնագիտություն | ակտիվիստ, իրավապաշտպան և գրող |
Amelia Boynton Robinson Վիքիպահեստում |
Ամելիա Բոյթոն Ռոբինսոն (անգլ.՝ Amelia Boynton Robinson, ի ծնե Ամելիա Այսեդորա Պլատս, անգլ.՝ Amelia Isadora Platts, օգոստոսի 18, 1911[1], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ - օգոստոսի 26, 2015[2], Մոնթգոմերի, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ և ԱՄՆ սևամորթ քաղաքացիների իրավունքների համար շարժման ակտիվիստ։ Նա Սելմայից մինչև Մոնտգոմերի երթերի առանցքային կազմակերպիչներից մեկն էր[3][4]։
Ամելիա Այսեդորա Պլատսը ծնվել է 1911 թվականին Ջորջիա նահանգի Սավանա քաղաքում՝ աֆրոամերիկացիների ընտանիքում։ Ուներ ինը եղբայր և քույր[3][5]։ Մանկության տարիներին Ամելիան տեսել է, թե ինչպես է իր մայրը մասնակցել կանանց ընտրական իրավունքի քարոզարշավին, որն ամրագրված էր 1920 թվականին[3]։ 14 տարեկանում ընդունվել է սևամորթների քոլեջ։ 1927 թվականին ավարտել է Թասկիգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Դրանից հետո աշխատել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունում՝ գյուղացիներին խորհուրդ տալով գյուղատնտեսության և սննդի վարման մասին[3][4]։
Ամելիան երեք անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը Սեմյուել Բոյնթոնն էր (1936-1963), երկրորդը՝ Բոբ Բիլլապսը (1969-1973), երրորդը՝ Ջեյմս Ռոբինսոնը (1976-1988)։ Բոլոր ամուսնություններն ավարտվել են ամուսինների մահով։ Ուներ երկու որդի առաջին ամուսնությունից։ 1930-ական թվականների վերջից Բոյնթոն ամուսիններն օգնել են սևամորթ ընտրողների գրանցմանը[3]։ 1954 թվականին նրանք ծանոթացան Մարտին Լյութեր Քինգի հետ և սկսեցին անցկացնել Հարավային քրիստոնեական ղեկավարության ժողովներ իրենց տանը[3][4]։
1964 թվականի ընտրություններում Բոյնթոնը դարձել է առաջին սևամորթ կինը, ով առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսում։ Նա ստացել է ձայների 10 տոկոսը[3][6]։ 1965 թվականին օգնել է Մարտին Լյութեր Քինգին Սելմայից մինչև Մոնտգոմերի երթեր կազմակերպելու գործում։ Մարտի 7-ի «արյունալի կիրակի»-ի ժամանակ ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա, շատերը վիրավորվել են։ Բոյթոնը հարվածից կորցրել է գիտակցությունը[3][4][7]։ «Արյունալի կիրակի»-ի 50-րդ տարելիցին Բոյնթոն Ռոբինսոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ[3]։
1991 թվականին Բոյնթոն Ռոբինսոնը հրապարակեց Bridge Across Jordan ինքնակենսագրականը։ Ռոբինսոնը մահացել է 2015 թվականին Մոնտգոմերիում իր 104-րդ տարեդարձից մի քանի օր անց[3]։ Նրան անվանել են «հանուն ընտրական իրավունքների շարժման մայրիշխան»[3]։ 2014 թվականի Պատմական «Սելմա» կինոֆիլմում Բոյնթոն Ռոբինսոնի դերը կատարել է Լորեյն Թուսենը։ Ակտիվիստուհին դրական է արտահայտվել ֆիլմի մասին[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Ռոբինսոն» հոդվածին։ |
|