Ամելիա Օփի | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Amelia Alderson |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1769[1][2][3] |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1853[1][2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Gildencroft Quaker Cemetery, Norwich |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, վիպասան, կենսագիր և աբոլիցիոնիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Simple Tales? |
Ամուսին | John Opie?[4] |
Ազգականներ | Edward Hall Alderson? և Henry Perronet Briggs? |
![]() |
Ամելիա Օփի (Ամելիա Ալդերսոն) (անգլ.՝ Amelia Alderson, նոյեմբերի 12, 1769[1][2][3], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 2, 1853[1][2][3], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող, ով հրատարակել է բազմաթիվ վեպեր ռոմանտիզմի շրջանից մինչև 1828 թվականը։ Օփին աբոլիցիոնիստ էր Նորիջում։ Կանանց ստրկությունը վերացնելու նպատակով բրիտանական խորհրդարանին ներկայացված խնդրագրում 187 000 անունների մեջ նրանն առաջինն էր։
Ամելիա Ալդերսոնը ծնվել է 1769 թվականի նոյեմբերի 12-ին։ Նա ֆիզիկոս Ջեյմս Ալդերսոնի և Ամելիա Բրիգսի միակ զավակն էր[5]։ Մայրը նրան դաստիարակել էր հոգ տանել նաև նրանց մասին, ովքեր չեն սերում ազդեցիկ ընտանիքից[5]։ Մոր մահից հետո՝ 1784 թվականի դեկտեմբերի 31-ին, նա դառնում է միակ տանտիրուհին՝ մնալով հոր կողքին մինչև վերջինիս մահը՝ 1807 թվականը[6]։
Ըստ նրա կենսագրի՝ Օփին «կենսուրախ էր, հրապուրիչ, հետաքրքրված էր նուրբ հագուստներով, կրթված էր և ուներ որոշ երկրպագուներ»։ Նա դատավոր Էդուարդ Ալդերսոնի զարմիկն էր, ում հետ ողջ կյանքի ընթացքում նամակագրական կապի մեջ է եղել, ինչպես նաև նկարիչ Հենրի Պերոնետ Բրիգսի։ Ալդերսոնը հանդիսանում էր Ջոն Հորն Թուկի բուռն երկրպագուն։ Նա մտերիմ էր ակտիվիստներ Ջոն Ֆիլիպ Քեմբլի, Սառա Սիդոնսի, Ուիլյամ Գոդվինի և Մերի Վոլստոնքրաֆթի հետ[7]։
Օփին իր երիտասարդությունն անցկացրել է բանաստեղծություններ և պիեսներ գրելով և սիրողական թատերական ներկայացումներ կազմակերպելով[5]։ Նա գրել է «Կոկետության վտանգները» ստեղծագործությունը, երբ դեռ 18 տարեկան էր։
Օփին 1801 թվականին ավարտել է «Հայր և դուստր» խորագրով իր վեպը։ Բնութագրվում է որպես ցուցադրում իսկական շքեղության և պաթոսի։ Վեպը մոլորված առաքինության և ընտանիքի հաշտության մասին է[7]։ Հաջողության հասնելով՝ սկսում է պարբերաբար հրատարակել իր ստեղծագործությունները։ Նրա բանաստեղծությունների հատորը, որը լույս է տեսել 1802 թվականին, ունեցել է վեց հրատարակություն։ Օփիի ամուսինը մշտապես խրախուսում էր նրան շարունակել գրել, և նա շուտով հրատարակում է «Ադելին Մոուբրեյ» կամ «մայր և աղջիկ» վեպը (1804)՝ մի ուսումնասիրություն կանանց կրթության, ամուսնության և ստրկության վերացման մասին։ Մասնավորապես, այս վեպը հայտնի է Օփիի նախկին ընկերոջ՝ Մերի Վոլստոնքրաֆթի պատմությունը ներառելու շնորհիվ, ում ինչպես արտամուսնական հարաբերությունը ամերիկացի Գիլբերտ Իմլեյի հետ պատճառ է դարձել անախորժության, այնպես էլ նրա հետագա ամուսնությունը փիլիսոփա Ուիլիամ Գոդվինի։ Նախկինում Գոդվինը քննադատում էր, որ ամուսնությունը մի համակարգ է, որով կանայք սեփականություն էին հանդիսանում, բայց երբ Վոլստոնքրաֆթը հղիացավ, նրանք ամուսնացան՝ չնայած նրա նախկին հավատալիքներին։ Վեպում Ադելինը սկսում է հանդիպել փիլիսոփայի հետ, ով ամուսնության դեմ վճռական դիրքորոշում ուներ։ Վեպը նաև ներառում է ստրկության վերացման տարրեր խառը ռասայի պատկանող կնոջ և նրա ընտանիքի պատմության մեջ, որին Ադելինը փրկում է աղքատությունից։
Դրան հաջորդել են ավելի շատ վեպեր՝ «Պարզ հեքիաթներ» (1806), «Բնավորություն» (1812), «Իրական կյանքի հեքիաթներ» (1813), «Վալենտինի նախօրեին» (1816), «Սրտի հեքիաթներ» (1818) և «Մեդելին» (1822)։ «Ռազմիկի վերադարձը» և այլ բանաստեղծություններ տպագրվել են 1808 թվականին[8]։
1825 թվականին Օփին միանում է Ընկերներ կրոնական հասարակությանը Ժոզեֆ Ջոն Գառնեյի և նրա քույրերի շնորհիվ, որոնց հետ երկար տարիներ հարևանություն էր անում Նորիջում՝ չնայած վերջերս մահացած հոր առարկություններին[7]։ Կյանքի մնացած տարիները անցկացրել է ճանապարհորդելով և բարեգործական աշխատանքներ կատարելով։ Այդ ընթացքում, այնուամենայնիվ, նա հրատարակել է հակաստրկատիրական բանաստեղծություն՝ «Սև մարդու բողոքը» (1826) և աստվածապաշտական բանաստեղծությունների հատոր՝ «Պառկում է մահացածների համար» (1834)[9]։ Օփին աշխատել է Աննա Գարնեյի հետ՝ Նորիջում ստեղծելով Կանանց ստրկության դեմ պայքարի ընկերություն[10]։ Ստրկության դեմ պայքարի այս հասարակությունը կազմակերպել է ստորագրահավաք 187 000 մարդու անունից և այն ներկայացրել խորհրդարան։ Խնդրագրի առաջին երկու անուններն էին Ամելիա Օփի և Պրիսցիլա Բաքստոն[11]։ 1840 թվականին Օփին այցելել է Լոնդոնում անցկացվող աշխարհի հակաստրկական հանրագումարին, որտեղ նա մեկն էր այն սակավաթիվ կանանցից, ովքեր ընդգրկված էին հիշատակման նկարում։
1798 թվականին նա ամուսնացել է նկարիչ Ջոն Օփիի հետ։ Նրանց ինը տարիների համատեղ կյանքը անցել է խաղաղ ու երջանիկ, չնայած նրա ամուսինը չէր կիսում իր՝ հասարակության հանդեպ ունեցած սերը։ Ամելիան իր ժամանակը անց էր կացնում Լոնդոնում և Նորիջում։ Նրա ընկերներն էին գրողներ Վալտեր Սքոթը, Ռիչարդ Բրինսլի Շերիդան և Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ։ Նույնիսկ կյանքի ուշ շրջանում Օփին կապեր էր պահպանում գրողների հետ, օրինակ՝ հյուր ընդունելով Ջորջ Բորոյին։ Հյուսիսային Նորֆոլկի ափին գտնվող ծովափնյա Կրոմեր հանգստավայր այցելելուց հետո նա է մրսել և հիվանդացել է ու անցել թոշակի։ Մեկ տարի անց՝ 1853 թվականի դեկտեմբերի 2-ին, նա մահացել է Նորիջում։ Ասում էին, որ նա պահպանել էր իր աշխուժությունը մինչև վերջին շունչը։ Ամելիային թաղել են Նորիջի Գիլդենկրոֆթ Քուակեր գերեզմանատանը։
Օփիի կենսագրությունը, որը կոչվում է «Կյանք», հեղինակել է Սեսիլիա Լյուսի Բրայթվելին, և այն լույս է տեսել 1854 թվականին։