Ամերիկագիտություն (անգլ.՝ American studies), ԱՄՆ պատմությունը, հասարակությունը և մշակույթը ուսումնասիրող գիտության միջառարկայական դաշտ[1]։ Ավանդաբար ամերիկագիտությունը ընդգրկում է պատմության, գրականության, քննադատողական տեսությունը, սակայն նաև ընդունում է բազմաթիվ այլ առարկաների հետազոտական մեթոդները։
Ամերիկագիտության ուսումնասիրությունը հաճախակի կապված է Միացյալ Նահանգների հետ։ Սակայն վերջին տարիներին ամերիկագիտությունը սկսել է ընդգրկել նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի այլ պետությունները, ժողովուրդները և տարածքները, ինչպես նաև դրանց հարաբերություննը Երկրի այլ պետությունների և ժողովուրդների հետ[2]։ Ամերիկագիտության շրջանակներում ուսումնասիրվող առարկաները բազմատեսակ են, սակայն հաճախ ուսումնասիրության առարկա են դառնում ամերիկյան համայնքները, գաղափարախոսությունը, կամ էլ մշակութային գործունեությունը։ Որպես ընդգրկվող թեմաների օրինակներ կարելի է նշել սոցիալական շարժումները, գրականությունը, մամուլը, տուրիզմը, ժողովրդական բանահյուսությունը և մտավոր պատմությունը։
Ամերիկյան էթնիկ կամ ռասայական խմբերը ուսումնասիրող առարկաները ավելի լայն են և առանձնացված են՝ աֆրաամերիկագիտություն, լատինաամերիկագիտություն, ասիաամերիկագիտություն, հնդկացիագիտություն։
Ամերիկագիտության ասոցիացիան (անգլ.՝ The American Studies Association) հիմնադրվել է 1950 թվականին։ Այն հրատարակում է American Quarterly հանդեսը։ Ամերիկագիտության երկրորրդ խոշոր հանդեսն է American Studies-ը, որը հովանավորվում է Mid-America American Studies Association կազմակերպության և Կանզասի համալսարանի կողմից։ Այսօր լույս է տեսնում ամերիկագիտությանը նվիրված 53 հանդես 25 երկրներում[3]։