Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2022 |
Պրեմիերա | Սեպտեմբերի 29, 2022 (Վուդստոկի կինոփառատոն)[1] |
Լեզու | հայերեն, անգլերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Մայքլ Գյուրջյան |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Մայքլ Գյուրջյան |
Դերակատարներ |
|
Օպերատոր | Ղասեմ Էբրահիմյան |
Երաժշտություն | Անդրանիկ Բերբերյան |
Մոնտաժ | Մայքլ Գյուրջյան և Mike Selemon? |
Տևողություն | 116 րոպե |
«Ամերիկացի», 2022 թվականի հայկական կատակերգական դրամա, որի սցենարիստը, խմբագիրը, ռեժիսորը և դերակատարը Մայքլ Գյուրջյանն է։ Ֆիլմը պատմում է ծագումով հայ ամերիկացու մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձվում է Հայկական ԽՍՀ և հայտնվում խորհրդային բանտում[1][2]։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Վուդստոկի կինոփառատոնում 2022 թվականին և արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին[3][4]։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել։ Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ ընտրվել է նաև «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակրգում հայաստանյան հայտ[5]։
Ամերիկահայ հայրենադարձ Չարլի Բախչինյանը ձերբակալվել է Խորհրդային Հայաստանում փողկապ կրելու անհեթեթ հանցագործության համար։ Մենախցում հայտնվելուց հետո նա շուտով հայտնաբերում է, որ իր խցիկի պատուհանից կարող է տեսնել բանտի կողքին գտնվող բնակելի շենքի ներսը։ Օր օրի հետևելով բնակարանում ապրող մի քանի բնիկ հայերի՝ Չարլին շուտով բացահայտում է այն ամենը, ինչի համար վերադարձել է Հայաստան։
«Ամերիկացի» ֆիլմը հույսի և ամենավատ պայմաններում գոյատևելու արվեստի մասին է։
«Ամերիկացի» ֆիլմը ստացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակը Վուդստոկի կինոփառատոնում, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը Համբուրգի կինոփառատոնում և «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակը Բելուայի միջազգային կինոփառատոնում[4][9]։
Այն ունի 89% «թարմության» վարկանիշ Rotten Tomatoes ակնարկների ագրեգատորի վրա, որը հիմնված է 27 ակնարկների վրա, միջին գնահատականը՝ 7․3/10[10]: Film Threat-ի Ալան Էնգին, ով, օրինակ, ֆիլմին դրական գնահատական է տվել, պնդում է, որ պատմությունը «հումորն ու անլրջությունը բերում է լուրջ թեմայի»[2]։ Կինոքննադատ Ռիչարդ Փրոփեսն ասում է, որ «Ամերիկացին» «հսկայական ոգու և հույսի ֆիլմ է»[11]։
<ref>
թեգ. «Film Guide» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|