Ամերիկացի մարդասպան անգլ.՝ American Assassin | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ թրիլեր, մարտաֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Ամերիկացի մարդասպան |
Թվական | հոկտեմբերի 12, 2017[1], սեպտեմբերի 15, 2017, սեպտեմբերի 14, 2017[2] և 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Կուեստա |
Պրոդյուսեր | Լորենցո դի Բոնավենտուրա |
Սցենարի հեղինակ | Ստիվեն Շիֆ, Էդուարդ Ցվիկ[3] և Մարշալ Հերսկովից[3] |
Դերակատարներ | Դիլան Օ'Բրայեն, Մայքլ Քիթոն, Սենա Լաթան, Թեյլոր Կիտչ, Դևիդ Սուշե, Նավիդ Նեգաբան, Սքոթ Էդքինս, Մուհամեդ Բաքրի[3], Ջեֆ Դևիս[3] և Ալաա Սաֆի[4] |
Օպերատոր | Էնրիկե Չեդյակ |
Երաժշտություն | Սթիվեն Փրայս |
Մոնտաժ | Քոնրադ Բաֆ IV |
Պատմվածքի վայր | Ստամբուլ և Հռոմ |
Նկարահանման վայր | Հռոմ[5], Վալետա[5], Քրոյդոն[5], Բլայթ Հաուս[5], Սոմերսեթ Հաուս[5], Պհուկետ[5] և Ստամբուլ[5] |
Կինոընկերություն | CBS Films |
Տևողություն | 111 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ամերիկացի մարդասպան» (անգլ.՝ American Assassin), Մայքլ Քուեսթայի թրիլեր ֆիլմը, որը հիմնված է Վինս Ֆլինի համանուն վեպի վրա։ Գլխավոր դերը կատարում է Դիլան Օ'Բրայենը։
ԿՀՎ-ի գաղտնի գործակալ Միտչ Ռեպը (Դիլան Օ'Բրայեն) հուսահատված է ահաբեկչության ժամանակ իր ընկերուհու մահվան պատճառով։ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալը՝ Իրեն Քենեդին (Սենա Լաթան) Սթեն Հյորլիին (Մայքլ Կիտոն) հանձնարարում է սովորեցնել վշտից տառապող Միտչին, ով վճռական է տրամադրված պայքարելու ահաբեկչական հարձակումների դեմ և բռնելու հանցագործներին։ Միասին նրանք ուսումնասիրում են առաջին հայացքից պատահական թվացող հարձակումները ռազմական առարկաների և քաղաքացիական անձանց վրա, ինչի արդյունքում նրանք պետք է միավորվեն թուրք գործակալ Անիկայի (Շիվա Նեգար) հետ, որպեսզի կանգնեցնեն անհայտ հետախույզին (Թեյլոր Կիտչ), ով ցանկանում է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը Միջին Արևելքում։
Դերասան | Դեր |
---|---|
Դիլան Օ'Բրայեն | Միտչ Ռեպ |
Մայքլ Կիտոն | Ստեն Հյորլի |
Սենա Լաթան | ԿՀՎ-ի տնօրենի տեղակալը Իռեն Կեննեդի |
Շիվա Նեգար | Աննիկա |
Թեյլոր Կիտչ |
CBS Films ընկերությունը 2008 թվականին ձեռք է բերել Վինս Ֆլիննի գրքերի շարքը էկրանավորելու իրավունք։ Ի սկզբանե, առաջին ֆիլմը պետք է ունենար «Consent to Kill» անվանումը[6]։ Պրոդյուսերները պետք է լինեին Լորենցո Դի Բոնավենտուրան և Նիկ Ուեկսլերը, իսկ սցենարիստը՝ Ջոնաթան Լեմկինը։ Ընկերության վերջին մի քանի ֆիլմերը անհաջողություն կրեցին վարձույթում, ինչը ստիպեց նրանց հետաձգել ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Անտուա Ֆուկուան։ Ըստ տարածված լուրերի՝ դերերում կատարելու էին Ջարեդ Բատլերը (Միտչ Ռեպի դերում), Կոլին Ֆարրելը և Մետյու Ֆոքսը[7]։ Բացի դրանից, որոշվել էր սկզբից թողարկել «Consent to Kill» պրիկվելը, որը կներկայացնի Միտչի պատմությունը նրա կարիերայի սկզբում[8]։
|