Ամերիկյան թանգարանների դաշինք

Ամերիկյան թանգարանների դաշինք
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն, museum association?, accrediting body? և membership organization?
Հիմնադրված է1906[1][2]
Երկիր ԱՄՆ[3][4][5][…]
ՏնօրենLaura L. Lott?[6][7][8]
Ընդհանուր ակտիվներ15,9 մլն $ (2022)[9]
Հասույթ10,2 մլն $ (2022)[9]
Կայքaam-us.org(անգլ.)
 American Association of Museums Վիքիպահեստում

Ամերիկյան թանգարանների դաշինք (անգլ.՝ American Alliance of Museums, ավելի վաղ կոչվել է American Association of Museums, կրճ. ԱԹԴ), ԱՄՆոչ առևտրային կազմակերպություն, որը միավորում է երկրի թանգարանները և օգնում է մշակել միասնական ստանդարտներ, նպաստում է գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև որոշումներ է կայացնում թանգարանային համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Դաշինքը ձգտում է ապահովել, որ թանգարանները մնան ամերիկյան համայնքի կենսական մասը, մարդկանց միացնելով մարդկային փորձի, անցյալի, ներկայի և ապագայի մեծագույն ձեռքբերումներով։

2014 թվականի Թանգարանների ամերիկյան դաշինքի կոնֆերանսում թանգարանային և գրադարանային սպասարկման ինստիտուտը հայտնել է, որ ԱՄՆ-ում առնվազն 5000 թանգարան է եղել[10]։

Պատմություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Ամերիկյան թանգարանների դաշինքի լոգո

1905 թվականի դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնի Ազգային թանգարանում տեղի ունեցավ ոչ պաշտոնական հանդիպում Ամերիկայի թանգարանների ասոցիացիայի ստեղծման նպատակահարմարության քննարկման նպատակով»[11]։ 1906 թվականին ասոցիացիան ստեղծվել է։

Ասոցիացիայի կենտրոնակայանը հիմնադրվել է Վաշինգտոնում 1923 թվականին և գտնվում էր Սմիթսոնյան ինստիտուտի շենքում։

1961 թվականին ասոցիացիան հրատարակել է Թանգարանների տեղեկատու, որտեղ ներառվել է 4600 հաստատություն։ 1964 թվականին թանգարանները ներառվել են National Arts and Cultural Development Act օրենքում, իսկ 1966 թվականին ընդունվել է National Museum Act օրենքը։

1969 թվականին ընդունվել Է ԱՄՆ թանգարանների հավատարմագրման ծրագիրը։ 1976 թվականին ընդունվել է ասոցիացիայի նոր կանոնադրությունը։

2012 թվականին կազմակերպության անվանումը փոխվել է դառնալով՝ «Թանգարանների ամերիկյան դաշինք»։

Ներկայումս դաշինքի տնօրենը (նախագահը) Լաուրա Լ. Լոթն է (Laura L. Lot)[12], տնօրենների խորհրդի նախագահը՝ Կիպեն դե Ալբա Չուն (Kippen de Alba Chu)[13]:

Թանգարանների դաշինքն անցկացնում է ամենամյա կոնֆերանսներ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019 թվականին[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://dictionary.archivists.org/entry/american-alliance-of-museums.html
  2. https://rowman.com/page/aamRowman & Littlefield.
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. CrunchBase — 2007.
  5. Thomson Reuters Open Perm IDThomson Reuters.
  6. https://ww2.aam-us.org/docs/default-source/default-document-library/laura-l-lott-bio.pdf?sfvrsn=2
  7. Nonprofit Explorer: Research Tax-Exempt Organizations
  8. Hoffman R. LinkedIn — 2003.
  9. 9,0 9,1 Nonprofit Explorer: Research Tax-Exempt Organizations
  10. Government doubles official estimate - Institute of Museum and Library Services
  11. «Carnegie Museum of Natural History: 1907 American Association of Museums Meeting Identifications». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. Laura L. Lott biography
  13. «Science and History announces new chief of staff». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  14. «American Alliance of Museums 2019 Conference». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան թանգարանների դաշինք» հոդվածին։