Ամերիկյան սարսափ պատմություններ | |
---|---|
![]() | |
Ժանր | սարսափ հեռուստասերիալ և թրիլեր |
Ստեղծող | Ռայան Մերֆի և Բրեդ Ֆալչեք |
Երկիր | ![]() |
Երաժշտություն | Mac Quayle? |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 15 |
Էկրաններին է | հուլիսի 15, 2021-ից |
Հեռուստաալիք | Հուլու |
Պաշտոնական կայքէջ |
«Ամերիկյան սարսափ պատմություններ» (անգլ.՝ American Horror Stories), սարսափ ժանրի ամերիկյան անտոլոգիա հեռուստասերիալ, որը հանդիսանում է Ռայան Մերֆիի և Բրեդ Ֆելչակի ստեղծած և բեմադրված «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի սփին օֆը։ 7 սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսի 15-ին։ 2021 թվականի օգոստոսի 13-ին FX հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[1]։
Նախագծի կոնցեպցիանն այն է, որ յուրաքանչյուր նոր էպիզոդ պարունակում է իր մեջ նոր պատմություն, ի տարբերություն նախորդի, որտեղ անտոլոգիական մտահղացումը կայանում էր եթերաշրջանների մեջ։ Եթերաշրջանի առաջին երկու և վերջին սերիան նվիրված են «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի դեբյուտային եթերաշրջանին (Մարդասպան տունը)։
Առաջին եթերաշրջանի դերասանական կազմին միացել են պաշտոնական շոուի այնպիսի դերակատարներ, ինչպիսիք են Մեթ Բոմերը, Սելիա Ֆինքելշթեյնը, Նաոմի Գրոսմանը, Ջոն Քերոլ Լինչը, Չարլզ Մելթոնը, Բիլլի Լուրդը, Քոդի Ֆերնը, Դիլան Մակդերմոտը և Ջեյմի Բրյուերը։
2020 թվականի նոյեմբերի 12-ին Մերֆին Ինստագրամյան իր կայքէջում ցուցադրել է սերիալի գովազդային պաստառը և հայտարարել տասնվեց ժամ տևողությամբ առաջին եթերաշրջանի մասին, որոնցից շատերում նկարահանվել են Ամերիկյան սարսափ պատմություն հեռուստասերիալում նկարահանված դերասաններ[2]։ 2021 թվականի հունիսի 23 -ին FX- ը թողարկել է ևս երկու գովազդային պաստառներ շոուի համար և թիզերային թրեյլեր, որում պատկերված էր Ռետինե կինը[3][4]։ 2021 թվականի հուլիսի 8 -ին FX- ը հրապարակել է հեռուստասերիալի պաշտոնական թրեյլերը[5]։
Հեռուստասերիալը հեռարձկվել է FX հեռուստաալիքով[6], 2020 թվականի հունիսի 22-ին հրապարակվել է, որ սթրիմինգը կայացել է Hulu հեռուստաալիքով[7]։ Ամերիկյան սարսափ պատմություններ հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսի 15-ին[8]։ Միջազգայնորեն հեռուստասերիալը հասանելի է Disney+-ի միջոցով ՝ հոսքային Star կենտրոնով, սկսած 2021 թվականի օգոստոսի 25 -ից[9] : Լատինական Ամերիկայում հեռուստասերիալի պրեմիերան կայացել է որպես պաշտոնական Star+-ով։
Հեռուստասերիալը քննադատների կողմից ստացել է հիմնականում խառը արձագանքներ։ Ագրեգատոր Rotten Tomatoes կայքը հեռուստասերիալին տվել է 54% թարմություն՝ հիմնվելով 8 քննադատական արձագանքների վրա, միջին գնահատականը եղել է 4.60/10:
{{cite web}}
: Missing or empty |url=
(օգնություն); Unknown parameter |postid=
ignored (օգնություն); Unknown parameter |user=
ignored (օգնություն)
|