Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս | |||
---|---|---|---|
![]() | |||
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
Գլխավոր դերերում | Սառա Փոլսոն, Էվան Փիթերս, Ադինա Փորտեր, Բիլլի Լուրդ, Լեսլի Գրոսման, Քոդի Ֆերն, Էմմա Ռոբերթս, Շայեն Ջեքսոն և Քեթի Բեյթս | ||
Ժանր | սարսափ հեռուստասերիալ | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ![]() | ||
Սերիաների քանակ | 9 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | FX | ||
Ցուցադրման տարեթիվ | Սեպտեմբերի 12, 2018 | — Նոյեմբերի 14, 2018||
Եթերաշրջաններ | |||
|
«Ամերիկյան սարսափ պատմություն. Ապոկալիփսիս» (անգլ.՝ American Horror Story: Apocalypse), «Ամերիկյան սարսափ պատմություն» ամերիկյան հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանը։ Այն սերիալի առաջին և երրորդ մասերի քրոսովերն է։ Եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին FX հեռուստաալիքով։
№ սերիալում | № եթերաշրջանում | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը | Prod. ծածկագիր | Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|---|
85 | 1 | "Ավարտ" "The End" | Բրեդլի Բուքեր | Ռայան Մերֆի և Բրեդ Ֆելչաք | 12 սեպտեմբերի, 2018 | 8ATS01 | 3,08[1] |
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը զոհվել է ատոմային պատերազմում։ Ապոկալիպսիսից հետո մի խումբ ընտրյալներ միասին ապրում են «Ավանփոսթ 3» անվանումով ընդերկրյա ապաստարանում, որը պաշտպանում է ռադիոակտիվ տեղումներից։ Այնտեղ տիրում են բավական տարօրինակ կարգեր։ Մայրիշխանական կախարդների գիշերաժողովը վերահսկում է իր բնակիչներին ու պատժում նրանց, ովքեր խախտում են կանոնները։ | |||||||
86 | 2 | "Հաջորդ առավոտյան" "The Morning After" | Ջենիֆեր Լինչ | Ջեյմս Վոնգ | 19 սեպտեմբերի, 2018 | 8ATS02 | 2,21[2] |
Կոոպերատիվի պտգամաբերը խոստանում է ընտրել արժանիներին ու նրանց տանել ավելի անվտանգ վայր։ Մյուսները կմնան մարդակերներին։ Ապաստարանի բնակիչները փորձում են դավել մեկը մյուսին, որպեսզի իրենք փրկվեն։ | |||||||
87 | 3 | "Արգելված պտուղ" "Forbidden Fruit" | Լոնի Փերիսթեր | Մենի Կոտո | 26 սեպտեմեբերի, 2018 | 8ATS03 | 1,95[3] |
Լենգդոնը հանդիպում է անսպասելի հակառակորդի հետ։ Վենաբլը և միս Միդը, ցանկանալով ապահովել իրենց փրկությունը, մտածում են դաժան ծրագիր։ Կոկոն լուրեր է ստանում նախորդ կյանքից։ Հանդիսատեսը հանդիպում են հին ծանոթներին։ | |||||||
88 | 4 | "Գուցե... Սատանա՞ն" "Could It Be... Satan?" | Շերի Ֆոլքսոն | Թիմ Մայնիր | 3 հոկտեմբերի, 2018 | 8ATS04 | 2,02[4] |
Աշխարհի վերջից 3 տարի առաջ ապրել են հրաշագործներ, որոնք երազում էին հաղթել կախարդներին։ Նրանց բախտը բերել էր. գտնվել էր մի տղա՝ արտակարգ մոգական ունակություններով։ Սակայն կբավարարվի՞ նա միայն իր առջև դրված խնդիրը լուծելով։ | |||||||
89 | 5 | "Վունդերկինդ" "Boy Wonder" | Գվինեթ Հորդեր-Փեյթոն | Ջոն Գրես կրտսեր | 10 հոկտեմբերի, 2018 | 8ATS05 | 2,12[5] |
Կորդելիային հայտնվում է սարսափելի մարգարեական տեսիլք ապագայի մասին։ Միդը խոչընդոտներ է ստեղծում Մայքլի ճանապարհին։ Նա անցնում է Յոթ Հրաշքների փորձությունը, դժողքից վերադարձնելով ևս մեկ կախարդի։ | |||||||
90 | 6 | "Վերադարձ դեպի Մարդասպան տուն" "Return To Murder House" | Սառա Փոլսոն | Քրիսթալ Լիու | 17 հոկտեմբերի, 2018 | 8ATS06 | 2,01[6] |
Մեդիսոնը և Բեհոլդը, ներկայանալով որպես սիրահար ամուսիններ, գնում են այն տունը, որտեղ ծնվել է Մայքլը։ Նրանք առաջադրանք ունեն՝ կորզել տեղի ուրվականներից մանրամասներ նրա մանկության մասին։ Հետաքննության արդյունքները ապշեցնող են... | |||||||
91 | 7 | "Դավաճանը" "Traitor" | Ջենիֆեր Լինչ | Ադամ Փեն | 24 հոկտեմբերի, 2018 | 8ATS07 | 1,85[7] |
Կախարդներն օգնության են կանչում Հոլիվուդի և անդրաշխարհի բնակիչներին։ Կորդելիան մերժում է դժոխքի դռնապանի առաջարկը։ Կոկոն բացահայտում է իր մեջ նոր տաղանդ և ստանում է առաջին առաջադրանքը։ Հայտնաբերվում է հաջորդ Գերագույնը։ | |||||||
92 | 8 | "Ժամանում" "Sojourn" | Բրեդլի Բուքեր | Ջոշ Գրին | 31 հոկտեմբերի, 2018 | 8ATS08 | 1.63[8] |
93 | 9 | "Կրակ և իշխանություն" "Fire and Reign" | Ջենիֆեր Առնոլդ | Աշա Միշել Վիլսոն | 7 նոյեմբերի, 2018 | 8ATS09 | 1.65[9] |
94 | 10 | "Ապոկալիպսիսը այն ժամանակ" "Apocalypse Then" | Բրեդլի Բուքեր | Ռայան Մերֆի և Բրեդ Ֆելչաք | 14 նոյեմբերի, 2018 | 8ATS10 | 1.83[10] |
2017 թվականի հունվարի 12-ին շոուն երկարացվել է մինչև ութերորդ եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին[11][12]։ 2016 թվականի հոկտեմբերին հեռուստասերիալի համահեղինակ Ռայան Մերֆին հայտարարել է նախորդ «Մարդասպան տունը» և «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանների քրոսսովերի մասին[13]։ 2018 թվականի հունվարին Մերֆին նշել է, որ քրոսովեր-եթերաշրջան կդառնա իններորդ եթերաշրջանը[14], սակայն 2018 թվականի հունիսին նա հայտարարել է, որ դրա համար ընտրվել է ութերորդ եթերաշրջանը[15]։ Նա նաև նշել է, որ եթերաշրջանի գործողությունները կզարգանան ապագայում՝ 2019 թվականի հոկտեմբերին, և իր երանգներով այն նման կլինի «Հոգեբուժարան» և «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջաններին[14][16]։
2018 թվականի հուլիսի 19-ին «San Diego Comic-Con International» փառատոնում հայտարարվել է, որ եթերաշրջանը կստանա «Ապոկալիպսիս» անվանումը[17]։
2017 թվականի հոկտեմբերի 1-ին հայտարարվել է, որ Սառա Փոլսոնը վերադարձել է շոուի ութերորդ եթերաշրջանին։ 2018 թվականի մարտի 20-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալ կվերադառնան Քեթի Բեյթսը և Էվան Փիթերսը, ինչպես նաև այն մասին, որ նրանք կկատարեն գլխավոր դերերը Փոլսոնի հետ[18]։ 2018 թվականի ապրիլի 4-ին հայտարարվել է, որ Ջոան Քոլինզը միացել է հեռուստասերիալին, որտեղ կկատարի Էվան Փիթերսի հերոսի տատիկի դերը[16]։ 2018 թվականի ապրիլի 7-ին նաև հայտարարել է, որ շոու կվերադառնան Ադինա Փորթերը, Շայեն Ջեքսոնը, Բիլի Այքները և Լեսլի Գրոսմանը, որոնք նկարահանվել են «Պաշտամունք» եթերաշրջանում[19]։ 2018 թվականի մայիսին 18-ին հայտարարվել է, որ Բիլլի Լուրդը նույնպես կվերադառնա հեռուստասերիալ[20]։
2018 թվականի հունիսի 17-ին «Կախարդների գիշերաժողով» հեռուստաշոուից Մեդիսոն Մոնթգոմերիի դերակատար Էմմա Ռոբերթսը հայտարարել է կերպարի վերադարձի մասին[21]։ Ռայան Մերֆին նշել է, որ «Կախարդների գիշերոժողովի» մյուս կախարդները նույնպես հրավիրվել են իրենց դերերը ևս մեկ անգամ կատարելու համար[21]։ Նույն ամսում նա հայտարարել է, որ հեռուստասերիալ հրավիրել է նաև Անժելիկա Հյուսթոնին[22], իսկ Փոլսոնը հաստատել էր, որ նորիս կստանձնի Կորդելիա Գուդի դերը «Կախարդների գիշերաժողովից»[23]։ Հուլիսի 14-ին հայտարարվել է, որ որպես հյուր եթերաշրջանում կհայտնվեն Ջեֆրի Բաուեր-Չեպմանը և Կայլ Ալենը[24]։ 2018 թվականի հուլիսի 26-ին հայտարարվել է, որ Քոդի Ֆերնը կկատարի արդեն մեծացած Մայքլ Լենգդոնի դերը, որ Նեռ է՝ ծնված «Մարդասպան տունը» եթերաշրջանի ժամանակ[25]։
Եթերաշրջանի նկարհանումներն սկսվել են 2018 թվականի հունիսին[16]։
|