Ամին իբն Ֆարիս Ար-Ռեյհանի (արաբ․՝ أمين فارس أنطوان الريحاني, նոյեմբերի 24, 1876(1876-11-24)[1][2][3], Freike - սեպտեմբերի 13, 1940(1940-09-13)[1][2][3], Freike), արաբ գրող (Լիբանան)։ 1888 թվականից ապրել է Ամերիկայում, սովորել Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտելում։ Հայրենիք վերադառնալուց հետո (1904) պրոպագանդել է Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթությունները համադրելու գաղափարը, քարոզել մարդու ինքնակատարելագործում։ Ռեյհանի բարոյափիլիսոփայական հայացքներն արտահայտվել են «ար-Ռեյհանիյաթ» (հ․ 1-4, 1922-1923) ժողովածուում զետեղված, հիմնականում ինքնակենսագրական բնույթի Էսսեներում, հոդվածներում, ճառերում և արձակ բանաստեղծություններում, որոնցում, մարդկանց եղբայրության կոչեր անելուն գուգընթաց, նկարագրել է արաբների ծանր կյանքը օտարության մեջ, քննադատել ամերիկյան բուրժ․ իրականությունը։ Գովերգել է Լիբանանի բնությունը, հասնելով բնապաշտության («Լիբանանի սիրտը», 1924)։ Արաբական երկրներ կատարած ուղևորությունները նյութ են տվել «Արաբական կառավարողները» (1924), «Նեջդայի ժամանակակից պատմությունը» (1927), «Իրաքի սիրտը» (1935) գրքերի ստեղծման համար։ Ռեյհանը գրել է նաև «Հատակի շուշանը» (1915) և «Հարեմից դուրս» (1917) վեպերը։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fine T. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|