Ամինե Կակաբավե

Ամինե Կակաբավե
Դիմանկար
Ծնվել է1970[1]
ԾննդավայրՍեկկեզ, Քուրդիստանի նահանգ, Իրան
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ և Ռիկսդագի անդամ
 Amineh Kakabaveh Վիքիպահեստում

Ամինե Կակաբավե (շվեդ.՝ Amineh Kakabaveh, 1970[1], Սեկկեզ, Քուրդիստանի նահանգ, Իրան), շվեդ ձախակողմյան քաղաքական գործիչ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամինե Կակաբավեն ծնվել է Իրանում՝ քրդական ընտանիքում, սակայն 19 տարեկանում լքել է հայրենիքը և տեղափոխվել Շվեդիա[2]։

Կակաբավեն Ստոկհոլմի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի մագիստրոս է։

2006 թվականին շվեդական «Focus» ամսագիրն Ամինե Կակաբավեին շնորհել է «Շվեդիայի տարի» դափնին։ Պարգևը նրան շնորհվել է համարձակության, ուշադրություն գրավելու և ինտեգրման քաղաքականության հարցերը քննարկելու և կանանց իրավունքների համար նրա պայքարի համար[3]։

2008 թվականից ի վեր՝ խրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառով մանդատը հանձնած Պեռնիլա Ցետրեուսի՝ խորհրդարանից հեռանալուց հետո, Ամինե Կակաբավեն դարձել է Շվեդիայի Ձախ կուսակցությունից Ստոկհոլմի ընտրատարածքի Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր։

2017 թվականին Ամինե Կակաբավեն եղել է շվեդական մարդասիրական «Humanisterna» կազմակերպության վարչության անդամ։ Այն մարդասիրական և էթիկայի միջազգային միություն է։ 2017 թվականին տված հարցազրույցներից մեկում Կակաբավեն քննադատել է կրոնով պայմանավորված հագուստների, այդ թվում՝ ֆատայի, հիջաբի, նիկաբի և բուրկայի կրումը՝ դա համարելով հարկադրանքի ձևերից մեկը[3]։

2019 թվականի օգոստոսի 28-ին Շվեդիայի Ձախ կուսակցության գործադիր կոմիտեն Ամինե Կակաբավային առաջարկել է դուրս գալ խորհրդարանական աշխատանքից[4]։

Ամինե Կակաբավեն դուրս է եկել Շվեդիայի Ձախ կուսակցության կազմից և դարձել խորհրդարանի անկուսակցական անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինե Կակաբավե» հոդվածին։