![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 26, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Թեհրան, Իրան | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 86 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ամիր Աբեդզադե (պարս.՝ امیر عابدزاده, ապրիլի 26, 1993[1], Թեհրան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, պորտուգալական «Մարիտիմու» ակումբի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։
Ամիր Աբեդզադեն Իրանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ահմադ Րեզա Աբեդզադեի որդին է։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել թեհրանական «Պերսեպոլիս» ակումբում, ինչպես նաև` Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Ամերիկիան ֆուտբոլի առաջնությանը։ 2014 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվել է իրանական «Ռահ Ահան» ֆուտբոլային ակումբ, որտեղ այդ ժամանակ դարպասապահների մարզիչն իր հայրն էր։ Նույն թվականի սեպտեմբերի 18-ին Ամիր Աբեդզադեն իր նորամուտն է նշել իրանական Պրո լիգայում` 34-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Պերսեպոլիսի» դեմ տնային հանդիպման ժամանակ։
2017 թվականի հունվարի 23-ին պայմանագիր է կնքել պորտուգալական «Մարիտիմու» ակումբի հետ` «Բարեյրենսի» ակումբի կազմում խորտուգալիական իր նշանակությամբ երրորդ լիգայում հաջող հանդես գալուց հետո։
2018 թվականի մայիսի 19-ին Ամիր Աբեդզադեն իր նորամուտն է նշել Իրանի ազգային հավաքականում` հիմնական կազմում մասնակցելով Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ տնային ընկերական խաղին[2]։ Նա ընդգրկվել է Իրանի Ազգային հավաքականի կազմում` մասնակցելու 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։
Ամիր Աբեդզադեի խաղերը և խփած գոլերը Իրանի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Գոլ | Մրցույթ |
1 | 19 мая 2018 | Ազադի մարզադաշտ, Թեհրան | Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքական | 1:0 | — | ընկերական |
Արդյունքում` 1 խաղ/ 0 գոլ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Աբեդզադե» հոդվածին։ |
|