Ամիր Համզա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1911[1] |
Ծննդավայր | Լանգկատ, Հյուսիսային Սումատրա, Ինդոնեզիա |
Վախճանվել է | մարտի 20, 1946[2] (35 տարեկան) |
Գերեզման | Ազիզի մզկիթ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Բուահ Ռինդու և Նյանի Սունի |
Պարգևներ | |
![]() |
Տանկու Ամիր Համզա (ինդոն.՝ Amir Hamzah, փետրվարի 28, 1911[1], Լանգկատ, Հյուսիսային Սումատրա, Ինդոնեզիա - մարտի 20, 1946[2]), ինդոնեզիացի պոետ և Ինդոնեզիայի ազգային հերոս։
Ծնվել է մալայական արիստոկրատական ընտանիքում Լանգկաթի սուլթանությունում, որը գտնվում էր ներկայիս Հյուսիսային Սումատրայի տարածքում (սուլթանի ազգականն էր)։ Վաղ զրկվել է ծնողներից և դաստիարակվել սուլթանի ամրոցում։ Կրթությունը ստացել է Սումատրայում և Յավայում։ Սուրաքարտի ավագ դպրոցում սովորելու տարիներին, մոտավորապես 1930- ական թվականներին, նրան սկսում է հետաքրքրել Ազգային զարթոնքի շարժման գաղափարները և այս ընթացքում է որ սիրահարվում է իր դասընկերուհուն՝ Իլիկ Սունդարիին։ Նրանք մնացին մտերիմ ընկերներ նույնիսկ այն բանից հետո, երբ Ամիրը շարունակեց ուսումը Բատավիայի իրավաբանական դպրոցում (ժամանակակից Ջակարտա) և բաժանվեցին միայն 1937 թ. - ին, երբ նրան հետ կանչեցին Սումատրա՝ սուլթանի դստեր հետ ամուսնանալու և դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Չնայած այն բանին, որ նա գոհ չէր իր ամուսնությունից, այնուամենայնիվ նա հավատարիմ էր իր կնոջը։ 1945 թվականին Ինդոնեզիայի կողմից անկախության հռչակումից հետո ծառայել է որպես կառավարության ներկայացուցիչ Լանգկատում։ Հաջորդ տարի սպանվել է Արևելյան Սումատրայի ապստամբության ժամանակ, որն ուղղված էր արիստոկրատիայի դեմ։ Թաղված է Բինջայի եղբայրական գերեզմանատանը։ 1948-ին բանաստեղծի աճյունը վերահուղարկավորվել է Ազիզի մզկիթի բակում գտնվող գերեզմանատանը ՝ Տանջունգ Փուրում, Բինջայից 38 կմ հեռավորության վրա[3]:.
Ամիրը սկսել է բանաստեղծություններ գրել դեռահաս տարիքում; չնայած նրա այս գործերը թվագրված չեն, ենթադրվում է, որ ամենավաղ բանաստեղծությունը գրվել է Յավայում գտնվելու առաջին տարիների ընթացքում։ Իր հայրենի մալայական մշակույթի և իսլամի, ինչպես նաև քրիստոնեության և արևելյան գրականության ազդեցության տակ Ամիրը գրել է 50 բանաստեղծություն, քնարական արձակի 18 ստեղծագործություն, ինչպես նաև բազմաթիվ այլ գործեր, այդ թվում նաև մի քանի թարգմանություններ ։ 1932 թվականին դարձել է «en:Poedjangga Baroe» գրական ամսագրի հիմնադիրներից մեկը։ Սումատրա վերադառնալուց հետո նա դադարեց գրել։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը տպագրվել է երկու ժողովածուներում ՝ "Nyanyi Sunyi" (1937) և "Buah Rindu" (1941), նախ "Poedjangga Baroe" - ի շրջանակներում, ապա առանձին հրատարակությունների տեսքով։
Ամիրի բանաստեղծություններում շոշափվում են սիրո և կրոնի թեմաները, և նրա պոեզիան հաճախ արտացոլում է խորը ներքին կոնֆլիկտ։ Նրա ոճը, ներառում էր մալայական և յավայական բառապաշարները ՝ ինդոնեզական բանաստեղծություններին բնորոշ ավանդական կառուցվածքի կողմերը, ստեղծագործության մեջ ռիթմ և մետր ներմուծելու ձգտումը, ինչպես նաև ստեղծագործության մեջ սիմվոլիզմի տարրերի առկայությունը։ Նրա վաղ գործերը ներծծված են կարոտի, էրոտիկ և իդեալականացված սիրո զգացումով, մինչդեռ հետագա գործերը բնութագրվում են ավելի խորը կրոնական իմաստի առկայությամբ։ Նրա երկու ժողովածուներից "Nyanyi Sunyi" - ն ավելի հասուն է համարվում։ Ամիրը կոչվել է "Poedjangga Baroe դարաշրջանի բանաստեղծների թագավոր" և միակ աշխարհահռչակ բանաստեղծն է, ով ապրել է Ինդոնեզիայի ազգային հեղափոխությունից առաջ։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Համզա» հոդվածին։ |
|