Ամուդ

Ամուդ
Բնութագիր
Երկարություն25 կմ
Գետաբերանի տեղակայումԳալիլեյան ծով
Կոորդինատներ
Հոսող հոսքերNachal Akbara?, Նահալ Մերոն, Naẖal Sekhwi?, Naẖal Shammay?, Naẖal Hozim?, Nahal Pashhur?, Naẖal Seter?, Naẖal H̱ananya?, Naẖal Livnim? և Naẖal H̱uqoq?

Նահալ Ամուդ (եբրայերեն՝ נחל עמוד‎), հայտնի նաև որպես Վադի Ամուդ, գետ Իսրայելի Վերին Գալիլեյ շրջանում, որը թափվում է Գալիլեյան ծով։

Նահալ Ամուդ կոչվող սյունաձև ժայռը

Գետի ակունքը՝ Ռամաթ Դալթոնը, գտնվում է ծովի մակարդակից 800 մ բարձրության վրա։ Ջրահավաք ավազանն իր մեջ ներառում է Քանան լեռան (955 մետր) և Մերոն լեռան գագաթները (1,204 մետր) և Արևելյան Գալիլեայի միջով հոսում դեպի հարավ՝ դեպի Գալիլեայի ծովի հյուսիսարևմտյան մասը, որը ծովի մակարդակից ցածր է ավելի քան 200 մետր։

Գետը կոչվում է մի բնական սյունաձև ժայռի անունով, որը վեր է խոյանում գետնի վրա և գտնվում է Հուկոկ կիբուցի մոտակայքում, գետի հունի մոտ։ Ձորակում, որը ձևավորում է գետն այս տեղում, գտնվում են բազմաթիվ քարանձավներ, որոնք ժամանակին բնակեցված էին հայդելբերգյան մարդկանցով և ավելի ուշ նեանդերթալյան մարդկանցով։ Այդ քարանձավներից են Զութիյեի քարանձավը և Ամուդի քարանձավը։ Դրանք 1925–1926 թվականներին Անդրմանդատային Պաղեստինում առաջին պալեոանթրոլոգիական պեղումների առարկան էին[1]։ Քարանձավներում կային հոմինինի մնացորդներ, ինչպիսիք են մուստիերյան և աշելյան իրերը։

Նահալ Ամուդի մեծ մասը՝ 8923 դունամ (89230 ար), 1972 թվականին հռչակվեց բնության արգելոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Excavations in the Wadi Amud
  2. «List of National Parks and Nature Reserves» (PDF) (Hebrew). Israel Nature and Parks Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուդ» հոդվածին։