Ամպուրիաբրավա (կատ.՝ Empuriabrava, իսպ.՝ Ampuriabrava), զբոսաշրջային քաղաք Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Ժիրոնա պրովինցիայում։ Քաղաքի բնակչությունը ամռան ամիսներին հասնում է գրեթե 80,000-ի։ Այստեղ ավելի հաճախ հանգստանալու են գալիս Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից։
Ամպուրիաբրավան Ալտ Էմպորդա շրջանի մայրաքաղաքի՝ Ֆիգերասի հետ կապված է C-68 մայրուղով։
Ամպուրիաբրավան կառուցվել է 1964-1975 թվականներին Միջերկրական ծովի Golf de Roses ծովածոցի ափին։ Քաղաքն ի սկզբանե կառուցվել է ճահիճների վրա և վերածվել է զբոսաշրջային համայնքի․ 1964 թվականին սկսվել են աշխատանքները, որոնք ավարտվել են 1975 թվականին։ Քաղաքի մոտակայքում է գտնվում Էմպուրիասի (Sant Martí d'Empúries) հունահռոմեական ակրոպոլիսը, որը կառուցվել է մ․թ․ա․ 575 թվականին։
- Albert Compte, Maria Crehuet i Joan Antoni Rodeja, Empuriabrava, 25 anys (1967-1992), Castelló d'Empúries, Ajuntament de Castelló d'Empúries, 1992.
- Eva Gómez Fuentes, Empuriabrava i el turisme alemany, treball de fi de carrera de l'Escola Oficial de Turisme de Catalunya, 2000 (inèdit).