Ամրագոմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Արաքս և Մուրց գետերի խառնարանից փոքր-ինչ արևելք, հին քարավանային ճանապարհի վրա։
Ըստ Ղևոնդ Ալիշանի հնարավոր է, որ բնակավայրը լինի հունական աղբյուրներում հիշատակվող Կաստրոկոմիոնը։
1877-1878 թվականներին ուներ 260 բնակիչ[2]։