Ամֆիսբենա (հին հունարեն՝ ἀμφίς՝ երկու կողմից և βάινο՝ գնում եմ բառերից), հին հույների պատկերացմամբ հսկա երկգլխանի օձ, որի երկրորդ գլուխը գտնվում է պոչի վրա։ Ժամանակակից կենդանաբանության մեջ ամֆիսբեններ են անվանում թեփուկավորների կարգի որոշ կենդանիների, որոնք ընդունակ են պոչի կողմով ետ շարժվել։
Ըստ հունական դիցաբանության ամֆիսբենան ծնվել է Մեդուզայի արյունից, որը թափվել է, երբ Պերսևսը Մեդուզայի գլուխը ձեռքին թռել է Լիբիական անապատի վրայով։ Ամֆիսբենան նկարագրել է Լուկանոսը, Պլինիոս Ավագը, Իսիդոր Սևիլյացին և Թոմաս Բրաունը. վերջինս էլ հենց պնդել է, որ ամֆիսաբենան իրականում գոյություն չունի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամֆիսբենա» հոդվածին։ |
|