Այզեկ Ռոզենբերգ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1890[1][2] |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 3, 1918[3] (27 տարեկան) |
Մահվան վայր | Առաս[3] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ և գրող |
Isaac Rosenberg Վիքիպահեստում |
Այզեկ Ռոզենբերգ (անգլ.՝ Isaac Rosenberg,նոյեմբերի 25, 1890[1][2], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 3, 1918[3], Առաս[3]), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, Առաջին համաշխարհային պատերազմի ամենահայտնի բրիտանացի բանաստեղծ-ականատեսներից մեկը[4]։
Ռոզենբերգը ծնվել է Դաուգավպիլսից Անգլիա ժամանած հրեա էմիգրանտների ընտանիքում[5]։ 1897 թվականին Ռոզենբերգները տեղափոխվում են Լոնդոն, որտեղ բացում են մսագործական խանութ։ 14 տարեկանում Այզեկը սկսում է սովորել փորագրություն։ Հետագայում ընտանիքի ընկերների ֆինանսական օգնությամբ նա սովորում է Լոնդոնի Սլեյդ Գեղարվեստի դպրոցում։
Ռոզենբերգը, բացի նկարչության հանդեպ իր կիրքից, գրել է նաև բանաստեղծություններ, որոնք ուղարկել է տարբեր թերթեր և ամսագրեր[6]։ 1912 թվականին նա իր միջոցներով հրատարակել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ Գիշեր և ցերեկ, որը կրել է Ջոն Քիթսի և Պերսի Բիշի Շելլիի ազդեցությունը[7]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում Ռոզենբերգը ծանոթանում է հայտնի բարերար Էդվարդ Մարշի հետ, ով տաղանդավոր երիտասարդին օգնել է տարբեր ձևերով, նրան ծանոթացրել այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Էզրա Փաունդը, Ֆորդ Մեդոքս Բրաունը և Ջեյմս Ջոյսը[8]։ 1913 թվականին Ռոզենբերգը առողջական պատճառներով ստիպված է լինում մեկնել Հարավային Աֆրիկա, ապրում է Քեյփթաունում և նկարում է բազմաթիվ նկարներ։ 1915 թվականին նա վերադարձել է Անգլիա, որից հետո կամավոր մեկնել է Ֆրանսիայում ռազմաճակատ։ Ռոզենբերգի լավագույն բանաստեղծական ստեղծագործությունները լույս են տեսել նրա մահից հետո[9]։
Այզեկը մահացել է Արասի ճակատամարտում մղվող մարտերին։ Նկարչի մարմինը այդպես էլ չի գտնվել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այզեկ Ռոզենբերգ» հոդվածին։ |
|