Քաղաքացիությունը | Ադրբեջան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 25, 1981[1] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 164 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Այխան Ֆերզուխ օղլի Աբասով (ադրբ.՝ Ayxan Fərzux oğlu Abbasov, օգոստոսի 25, 1981[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Սկսել է ֆուտբոլ խաղալ 7 տարեկանում, Բաքու քաղաքի ազիզբեկովյան շրջանի Բուզովնա բնակավայրի «Սդյուշոր» սպորտային դպրոցում։ Նրա առաջին մարզիչն էր Բեյուկագա Աբասովը։
Խաղացել է Ադրբեջանի ֆուտբոլի ազգային երիտասարդական և պատանեկան (մինչև 17 և մինչև 19) հավաքականների կազմում։
Մեծ ֆուտբոլային կարերիան սկսել է «Խազրի Բուզովնա» ակումբում։ 1997/98 մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում խաղացել է մինչև 18 տարեկանների բարձրագույն առաջնությունում։
Այնուհետև 6 տարի անցկացրել է «Շաֆա» (Բաքու) ակումբում։
2004-2005 թվականներին խաղացել է «Թուրան» (Թովուզ), 2006-2007 թվականներին` «Ինտեր» (Բաքու) ակումբներում։
2007/08 թվականների խաղաշրջանն սկսել է «Արազ» (Իմիշլի) ֆուտբոլային ակումբում։ ՈւԵՖԱ-յի գավաթի առաջնությունում մասնակցել է լեհական «Գրոցլին» ակումբի դեմ երկու խաղերին, որի արդյունքում իմիշլիական ակումբը դուրս է մնացել առաջնությունից[2]։ Այս անհաջողությունից հետո ակումբի նախագահը վերաձևափոխել է ակումբը, և Աբասովը տեղափոխվել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ։
«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբում հանդես է եկել 4 տարի, 15 համարի ներքո։ 2011/12 խաղաշրջանում խաղացել է «Թուրան» (Թովուզ) ակումբում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այխան Ֆերզուխ» հոդվածին։ |
|