Տունկարան իր կարիերան սկսել է Բյուտ Շոմոն ՖԱ ակումբում, որտեղ նա մնացել է մինչև 2008 թվականի աշուն, երբ դարձել է Իսսի լե Մուլինո կանանց ֆուտբոլային ակումբի (Football Féminin Issy-les-Moulineaux) անդամ, որի թիմը այնուհետև Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում էր հանդես գալիս։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտին Տունկարան դարձել է Juvisy (Պարի ՖԱ (կանայք)) ակումբի անդամ Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում։
Տունկարան ֆրանսիական տարբեր երտասարդական թիմերի անդամ է եղել։ Նրա առաջնախաղը Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների առաջնությունում եղել է 2011 թվականիհուլիսի 4-ին Նորվեգիայի հետ[2]։ Տունկարան Ֆրանսիան ներկայացրել է նաև միջազգային մրցույթներում։ 2012 թվականին նա ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 17 տարեկանների առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի անդամ էր, որտեղ Ֆրանսիան գրավել է երկրորդ հորիզոնականը։ Նույն տարվա սեպտեմբերին նա հրավիրվել է ներկայացնելու Ֆրանսիան ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկան կանանց 2012 թվականի գավաթին Ադրբեջանում։ Տունկարան նվաճումների է հասել մրցախաղի ամբողջ ընթացքում և խաղացել է եզրափակիչ խաղում, որտեղ Ֆրանսիան պարտության է մատնել Հյուսիսային Կորեայի մինչև 17 տարեկան կանանց հավաքականին տասնմեկ մետրանոց հարվածներով և դարձել է չեմպիոն[3]։ 2013 թվականիօգոստոսին Տունկարան Ուելսում ներկայացրել է Ֆրանսիան մինչև 19 տարեկանների ՈՒԵՖԱ-ի 2013 թվականի առաջնությունում։ Հավաքականը պարտության է մատնել Անգլիայի հավաքականին եզրափակիչ մեծ խաղում և ստացել է չեմպիոնի տիտղոսը։ 2014 թվականիօգոստոսին Այսատուն հրավիրվել է ներկայացնելու Ֆրանսիան ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների կանանց աշխարհի գավաթի ժամանակ Կանադայում[4]։ Ֆրանսիայի հավաքականը գրավել է երրորդ հորիզոնականը։ 2017 թվականին նա Ֆրանսիայի հավաքականի կազմում ներկայացրել է Ֆրանսիան ՈՒԵՖԱ-ի կանանց 2017 թվականի առաջնությունում[5]։