Այսպիսին է կյանքը, սիրելիս

Այսպիսին է կյանքը, սիրելիս
յուե չինարեն 新不了情
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրռոմանտիկ դրամա[1]
Թվականնոյեմբերի 11, 1993[2], դեկտեմբերի 23, 1994[2] և դեկտեմբերի 2, 1995[2]
Լեզուկանտոն
ՌեժիսորԴերեք Յի[3]
ՊրոդյուսերԱլեքսանդր Չան
Սցենարի հեղինակԴերեք Յի[3]
ԴերակատարներՇոն Լաու, Անիտա Յուան, Կարինա Լայ, Պո Պո Ֆուն, Քերի Նգ, Paul Chun? և Հերման Յաու
ՕպերատորPeter Ngor? և Adam Tam Chi-Wai?
ԵրաժշտությունՔրիս Բաբիդա
ՄոնտաժKwong Chi-Leung? և Mei Fung?
Պատմվածքի վայրՀոնկոնգ
Տևողություն105 րոպե[3]

Այսպիսին է կյանքը, սիրելիս կամ Նոր անավարտ սեր (ֆր.՝ C'est la vie, mon chéri), կանտոներեն, Հոնկոնգյան, 1993 թվականի ֆիլմ, որի ռեժիսորն է Դերեկա Ի․֊ն։

Ջազի սիրահար, տաղանդավոր և երբեմնի բավականին հայտնի երաժիշտ և երգերի հեղինակը, հոգնած աշխարհի կամերային երաժշտության համար մտավախությունից ու հանդիսատեսի ճաշակից և վերջնականապես իր ընկերուհուց՝ հայտնի երգչուհի Տրեյսիից, թողնում է ամեն ինչ և տեղափոխվում կիսախուլ մի վայր Յումատեյ թաղամասի Հոնկոնգի հանրակացարան։

Ի ուրախություն հերոսի, նա այստեղ միակ երաժիշտը չէ․ նրա ներքևի հարևանները պարզվում է մի ընտանիք է, որ վաստակում է փողոցում նվագելով և կանտոնական փողոցային օպերաներ կատարելով, երեխաներին օպերայի նախնական ունակություններ սովորեցնելով։ Փոքր աղջիկը՝ Մինը, պարզվում է հենց այն մարդն է, որը թույլ չի տալիս Կիտին վերջնակապես քաշվել իր մեջ, նրան հաջողվում է սթափեցնել Կետին և վերջ ի վերջո վերականգնում նրա մեջ հավատը դեպի իր անձը։

Նկատելով աղջկա մեջ մեծ տաղանդ, Կիտը փորձում է կառուցել նրա կարիերան, գրում է նրա համար երգ, և աստիճանաբար սիրահարվում է նրան, ստանում Մինի խիստ մոր համաձայնությունը։ Բայց բոլոր երազանքները զուր են լինում, որովհետև ամբողջ տասնամյա հիվանդության ախտանիշներից հետո աղջկա մոտ հայտնաբերվում է մանկական լեյկոզի կրկնություն։ Հիմա արդեն Կիտը աշխատում է քաջալերել սիրելիին և վերականգնել նրա մեջ ապրելու ցանկությունը, բայց, ավաղ, կան բաներ, որոնց հնարավոր չէ կանգնեցնել․․․

Դերասան Դեր
Լաու Չինվան Լամ «Կիտ» Լամ «Կիտ»
Կարինա Լաու Տրեյսի Տրեյսի
Անիտա Յուան Մին Մին
ֆուն Պոուպոու Մինի մայրը Մինի մայրը
Փոլ Չուն մինի հորեղբայրը մինի հորեղբայրը
Կերի Նըգ Յաու Լին Յաու Լին
Ջո Ջունիոր երգիչ երգիչ
Սիլվիա Չանգ բժիշկ կլինիկայում բժիշկ կլինիկայում
Ջեյկոբ Չոն փողոցային կանխագուշակ փողոցային կանխագուշակ

Նկարահանող խումբը և ֆիլմի պարամետրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտադրության և տարածման ընկերություն․ Film Unlimited Production Co Ltd., Newport Distribution
  • Պրոդյուսեր․ Չան Մոնվա, Սամսոն Նգ․
  • Ռեժիսոր և սցենարիստ․ Դերեկ Իեն
  • Կոմպոզիտոր․ Քրիս Բաբիդա, Ուիլիամ Հու Վեյլի։ Ֆիլմի գլխավոր թեման՝ «Նոր անավարտ սեր» երգը կատարում է թայվանցի երգչուհի Վանֆանը
  • Օպերատորներ․ Պիտեր Նգոյ, Տամ Չիվայ
  • Ֆիլմի ֆորմատը․ գունավոր կողմերի հարաբերությունը 1.85։1, ձայնը՝ մոնո։
  • Լեզու․ Կանտոներեն
  • Երկարությունը․ պաշտոնական 94 րոպե, սակայն այլ աղբյուրներում հանդիպում են 99[4] և նույնիսկ 105 րոպե երկարությամբ[5]։
  • Պրեմիերայի ամսաթիվը․ 1993թ․ նոյեմբերի 11 (Հոնկոնգ)

1994 թ․ փետրվարի 19 (Գերմանիա, Բեռլին)

1994 թ․ դեկտեմբերի 23 (Ճապոնիա)

1995 դեկտեմբերի 2 (Հարավային Կորեա)

Լրացուցիչ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանումը՝ Նոր անավարտ սերը կապված է, մի կողմից, դրա սաունդթրեյքներից մեկի հետ, իսկ, մյուս կողմից, համարվում է 1961 թվականի Լինդո ին Դայի Անավարտ սեր ֆիլմի շարունակությունը, որի թեման գլխի հերոսի մահացու հիվանդությունն է։

Հասարակության արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոփառաատոնների մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսուրա֊ Դերեկ Ի
  • Լավագույն օրիգինալ սցենար֊ Դերեկ Ի
  • Լավագույն կանացի դեր֊ Անիտա Յուրան
  • Լավագույն կանացի երկրորդական դեր֊ Ֆուն Պոուպոու
  • Լավագույն տղամարդու երկրորդական դեր֊ Փոլ Չխուն

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լավագույն տղամարդու դեր֊ Լաու Չհինվան
  • Լավագույն կանացի երկրորդական դեր֊ Կերի Նըգ
  • Լավագույն արթ֊ռեժիսուրա
  • Լավագույն հագուսներ
  • Լավագույն օրիգինալ երաժշտություն ֆիլմի համար
  • Լավագույն օրիգինալ երգ ֆիլմի համար[6]

30֊րդ Թայբեյան Golden Horse կինոփառատոնի անվանակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լավագույն ռեժիսուրա
  • Լավագույն օրիգինալ սցենար
  • Լավագույն կանացի դեր
  • Լավագույն կանացի երկրորդական դեր
  • Լավագույն տղամարդու երկրորդական դեր
  • Լավագույն օրիգինալ երաժշտություն ֆիլմի համար

Բացի այդ, ավելի ուշ ֆիլմը ընդգրկվեց առնվազն 2 չինական կինոների ցանկում։

  • Չինական տարածաշրջանի 100 լավագույն ֆիլմերի ցանկ ըստ Hong Kong Film Awards֊ի ընտրված հանձնաժողովի[7]։
  • Հոնկոնգի «100 ֆիլմերի ցանկ, որը պատք է տեսնել», հրատարակված 2011 թվականին Հոնկոնգի Մշակույթի և հանգստի բաժնի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AllMovie — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Release info — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. C’est la vie, mon chéri Արխիվացված 2012-10-26 Wayback Machine(անգլ.) на сайте HK Cinemagic.
  5. C'est la vie, mon chéri(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում. Կաղապար:Рейтинг-10
  6. List of Award Winner of The 13th Hong Kong Film Awards(չին.) Hong Kong Film Awards на официальном сайте кинопремии. Первая колонка таблицы — категории, вторая — шортлисты номинаций, третья — победители; фильм идет под китайским названием 新不了情.
  7. Список The Best 100 Chinese Motion Pictures Արխիվացված 2019-10-22 Wayback Machine на официальном сайте Hong Kong Film Awards.