Այրեն Բարքլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Այրեն Բարքլի (անգլ.՝ Iran Barkley, մայիսի 6, 1960, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ միջին քաշային կատեգորիաներում[1]։ Աշխարհի չեմպիոն միջին, երկրորդ միջին և կիսածանր քաշային կատեգորիաներում։
Առաջին մրցամարտը տեղի է ունեցել 1982 թվականի դեկտեմբերին. մեկնարկը անհաջող է սկսել՝ առաջին երեք մենամարտերում պարտություն կրելով[2]։
1987 թվականի հոկտեմբերին Այրենը ռինգ դուրս եկավ WBA վարկածով միջին քաշային կատեգորիայում աշխարհի թափուր չեմպիոնի կոչման համար՝ ընդդեմ Շումբու Կալամբայի։ Բարքլին պարտվեց միավորներով[3]։
1988 թվականի հունիսին Բարքլին ռինգ դուրս եկավ ընդդեմ միջին քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Թամաս Հիրնսի դեմ։ Բարքլին անսպասելիորեն երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց հակառակորդին։ «The Ring» ամսագրի վարկածով մենամարտը ստացավ «տարվա ափսեթ» կարգավիճակը[4]։
1989 թվականի փետրվարին Բարքլին պաշտպանեց իր տիտղոսը ընդդեմ Ռոբերտ Դուրիանի։ Դուրանը, որը մինչ այդ ենթարկվել էր նոկաուտի Հիրնսի հետ մենամարտում, չէր համարվում ֆավորիտ այդ մենամարտում։ Այնուամենայնիվ Դուրանը առաջարկեց բաց մենամարտ և հաղթեց դատավորների տարաձայն որոշումներով։ Մենամարտը ստացավ «տարվա մենամարտը» կարգավիճակը ըստ «The Ring» վարկածի[5]։
1989 թվականի օգոստոսին Բարքլին հանդիպեց IBF վարկածով միջին քածային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Մայքլ Նաննի հետ։ Մենամարտի արդյունքում Նաննև հաղթեց մրցավարական կազմի որուշումով։
1990 թվականի օգոստոսին Բարքլին մենամարտի դուրս եկավ ընդդեմ WBO վարկածով միջին քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Նայջել Բեննի։ Բեննը Բարքլիին նոկաուտի ենթարկեց առաջին մենամարտում։ Այդ մենամարտից հետո Բարքլին բարձրացավ երկրորդ քաշային կատեգորիա[6]։
1991 թվականի հունվարին Բարքլին նոկաուտի ենթարկեց IBF վարկածով աշխարհի չեմպիոն Դարրին Վան Հորնին, ինչից հետո նա բարձրացավ կիսածանր քաշային կատեգորիա։
1992 թվականի մարտին Բարքլին կրկին հանդիպեց Թոմաս Հիրնսի դեմ, որը համարվում էր WBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Բարքլին հաղթեց մրցավարական կազմի որոշումներով, ինչից հետո վերադարձավ երկրորդ միջին քաշային կատեգորիա։ Բարքլին միակ բռնքամարտիկն է, որը կրկնակի անգամ հաղթել է Հիրնսին։
1993 թվականի փետրվարին Բարքլին ռինգ դուրս եկավ ընդդեմ Ջեյմս Թոնի։ Թոնին ջախջախեց հակառակորդին։ Բարքլին տասներորդ ռաունդին հաջորդող ընդմիջման ժամանակ հրաժարվեց մենամարտը շարունակելուց։ Այս մենամարտից հետ Բարքլին կրկին բարձրացավ կիսամիջին քաշային կատեգորիա։
1994 թվականի հոկտեմբերին Բարքլին պարտվեց գերմանացի աշխարհի չեմպիոն Հենրի Մասկեյին։
1990-ական թվականների կեսերին Բարքլին բարձրացավ առաջին ծանրաքաշային կատեգորիա։
1997 թվականին Բարքլին կարողացավ նոկաուտի ենթարկել ծանրաքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Ջորրի Կուտզեին։
1999 թվականի հունիսին Բարքլին պարտվեց ծանրաքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Թրեվոր Բերբիկին։
Կարիերայի ավարտին Բարքլին նախորդող վեց մենամարտերում անընդմեջ պարտություն է տարել։
|