Ան-24 ինքնաթիռի առևանգում դեպի Թուրքիա | |
---|---|
Տեսակ | օդահենություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Տեղադրանք | Sinop Airport? |
Տարեթիվ | հոկտեմբերի 15, 1970 |
Զոհվածներ | 1 մարդ |
Վիրավորներ | 4 |
Nadezhda Kurchenko Վիքիպահեստում |
Դեպի Թուրքիա ժամանող № 244 չվերթի Ան-24Բ ուղևորատար ինքնաթիռի զավթումն ու առևանգումը ԽՍՀՄ–ում ուղևորատար ինքնաթիռի առաջին հաջողված զավթումն ու առևանգումն էր և այն դեպի այլ երկիր ուղղորդելը, որը տեղի էր ունեցել 1970 թվականի հոկտեմբերի 15–ին։ Առաջին դեպքն էր, երբ ինքնաթիռի առևանգման ժամանակ սպանվել էր անձնակազմի անդամներից։
Ահաբեկիչները՝ 45 ամյա Պրանաս Բրազինսկասը և նրա որդին Ալգիրդաս Բրազինսկասը ձեռք են բերել «Բաթում — Սուխում» չվերթի տոմսեր և նստել են օդանավի առջևի մասում՝ օդաչուների խցիկի դռան առաջ։ Թռիչքից հինգ րոպե հետո՝ 800 մետր բարձրության վրա, նրանք կանչել են բորտուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոյին, նրան են փոխանցել ծրար՝ գրությամբ, պահանջել են այն փոխանցել անձնակազմի հրամանատարին։
Գրությունն իրենից ներկայացրել է տպագիր հաղորդագրություն․
ՀՐԱՄԱՆ № 9
1. Հրամայում են թռչել նշված երթուղով։
2. Դադարեցնել ռադիոկապը։
3. Հրամանը չկատարելու դեպքում՝ մահ։
(Ազատ Եվրոպա)Պ. Կ. Զ. Ց.
Գեներալ (Կռիլով)
Բորտուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն վազել է դեպի խցիկ և հասցրել գոռալ․ «Հարձակում»։ Հանցագործները վազել են նրա հետևից։ «Ոչ ոք չկանգնի, — գոռացել է երիտասարդը։ — Հակառակ դեպքում կպայթեցնենք ինքնաթիռը»։ Նադյան փորձել է խանգարել հանցագործների մուտքը դեպի խցիկ․ «Այնտեղ չի կարելի»։ «Նրանք զինված են»,– սրանք եղել են Նադիայի վերջին խոսքերը։ Բորտուղեկցորդուհին տեղում սպանվել է երկու դիմահար կրակոցով։
Դրանից հետո Բրազինսկասները շարունակել են կրակել։ Նրանք 24 անգամ կրակել են, վիրավորել են անձնակազմի հրամանատարին, ղեկապետին և բորտմեխանիկին։
Խցիկի զավթումից հետո ավագ Բրազինսկասը մնացել է խցիկում և պահանջել է թռչել Թուրքիա, իսկ կրտսերն անցել է սրահ՝ վերահսկելու ուղևորներին։
Առևանգված Ան-24-ը վայրէջք է կատարել թուրքական Սինոպ քաղաքի օդանավակայանում[2]։
Ինքնաթիռի վայրէջքից հետո Բրազինսկասները ձերբակալվել են թուրքական իշխանությունների կողմից[3]։
Թուրքական իշխանությունները անձնակազմի վիրավոր անդամներին բուժօգնություն են ցույց տվել, ուղևորներին, անձնակազմի անդամներին, մահացած բորտուղեկցորդուհու մարմինն ու ինքնաթիռը (որը վերադարձնելուց հետո ենթարկվել է հիմնանորոգման) հետ են վերադարձրել ԽՍՀՄ, սակայն հրաժարվել են վերադարձնել Բրազինսկասներին՝ գործն ուղարկելով տեղի դատարան[4]։
ԱՄՆ-ը ակտիվ գործունեություն է ծավալել, որպեսզի թույլ չտա Բրազինսկասների հանձնումը Թուրքիայից ԽՍՀՄ, դրանում ակտիվորեն մասնակցել են ԱՄՆ-ի սենատոր Պերսին և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Դրևինսկին[5]։
Հայր Բրազինսկասը դատապարտվել է 8, որդին՝ երկու տարվա ազատազրկման[6]։
Թուրքական բանտում երկու տարի ազատազրկումից հետո Բրազինսկասները համաներումով ազատ են արձակվել, բայց նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Անկարայի ԱՄՆ դեսպանատան կողմից քաղաքական փախստականի կարգավիճակ ստանալու անհաջող փորձերից հետո հայր ու որդի Բրազինսկասները 1976 թվականին մեկնել են Վենեսուելա։ Երկու ամիս անց նրանք նստել են Կանադա մեկնող ինքնաթիռը, սակայն Նյու Յորքում միջանկյալ կանգառի ժամանակ, անօրինական կարգով մնացել են ԱՄՆ-ի տարածքում, որտեղ ձեբակալվել են միգրացիոն ծառայության կողմից։ Լիտվական սփյուռքի միջնորդությամբ Բրազինսկասներն իրավունք են ստացել բնակվելու ԱՄՆ–ում։
Իրադարձությունը միջազգային մեծ հնչեղություն է ստացել[2]։
Խորհրդային իշխանությունները դատապարտել են Միացյալ Նահանգներին՝ մարդասպաններին ապաստան տրամադրելու համար և պահանջել են նրանց արտահանձնել։ Մինչև Խորհրդային Միության փլուզումը խորհրդային իշխանությունները ճնշում են կիրառել Միացյալ Նահանգների վրա՝ ամերիկյան կողմին մեղադրելով «կեղծավորության» մեջ՝ ահաբեկիչներին ապաստարան տրամադրելու համար և ամերիկյան կողմին մատնանշել են «Ակիլլե Լուրոյի» առևանգման գործի հետազդեցությունը, երբ ամերիկյան իշխանությունները պահանջել են հանձնել ահաբեկիչներին՝ Միացյալ Նահանգների տարածքում դատավարություն անցկացնելու նպատակով[7]։
2002 թվականին Ալգիրդաս Բրազինսկասը, ապրելով ԱՄՆ–ում Ալբերտ Վիկտոր Ոuայթ անունով, (անգլ.՝ Albert Victor White), դատապարտվել է իր հոր՝ Պրանասա Բրազինսկասի սպանության համար, որը հայտնի էր Ֆրենհ Ուայթ անունով (անգլ.՝ Frank White)՝ ընտանեկան վեճի ժամանակ[8][9]։
Հոկտեմբերի 16–ին բոլոր ուղևորներին և Նադիա Կուրչենկոյի մարմինը տեղափոխել են Խորհրդային Միություն։ Տրաբզոնի հոսպիտալում է մնացել ինքնաթիռի վիրավոր ղեկապետը, նրան վիրահատել են։ Հետո նա նույնպես հայրենիք է վերադարձել։ Մի քանի օր անց ԽՍՀՄ են վերադարձրել առևանգված Ան–24–ը։ Նորոգումից հետո ինքնաթիռը երկար ժամանակ թռչել է՝ կողային մասում Նադեժդա Կուրչենկոյի նկարով։ Նկարից նա ժպտում էր բոլոր ուղևորներին։ Իսկ անձնակազմի անդամները հաշմանդամ են դարձել և դադարել աշխատել։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)