Անա Ալվարեսը ծնվել է Իսպանիայի հարավում գտնվող Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում (Կադիսից ոչ հեռու)։ 13 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ[2]։ Անան ավագ դպրոցն ավարտելուց հետո սկսել է մոդելի կարիերան՝ հասցնելով աշխատել Փարիզում և Տոկիոյում, բայց արդեն 19 տարեկանում նկարահանվել է իր առաջին` ռեժիսոր Անտոնիո Խիմենես Ռիկոյի «Հարրապելեխոսը» ֆիլմում և աշխատանքի անցել կինոյում։
1993 թվականին Ալվարեսը կատարել է «Մահացած մայր» թրիլլերի գլխավոր դերը, որը ստացել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների ճանաչում և մրցանակներ[3]։