![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1] |
Թվական | սեպտեմբերի 2, 2013[2] |
Լեզու | արաբերեն[2] և եբրայերեն[2] |
Ռեժիսոր | Ամոս Գիտայ[1][3] |
Պրոդյուսեր | Ամոս Գիտայ |
Սցենարի հեղինակ | Ամոս Գիտայ |
Դերակատարներ | Նորման Իսա, Սառա Ադլեր[3], Յուսուֆ Աբու Վարդա[3], Yuval Scharf?[3], Ասի Լևի[3] և Ուրի Գավրիել |
Պատմվածքի վայր | Իսրայել |
Տևողություն | 85 րոպե |
«Անա Արաբիա» (անգլ.՝ Ana Arabia), 2013 թվականին ռեժիսոր Ամոս Գիտայի նկարահանած ֆիլմը[4]։
2014 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[5]։
«Անա Արաբիա» 85-րոպեանոց մեկ պլանով նկարահանված ֆիլմը պատմում է վտարանդիների համայնքի կյանքից մեկ դրվագի մասին։ Հրեաներ, արաբներ, ովքեր մի մոռացված անկլավում ապրում են կողք կողքի Իսրայելի Յաֆֆա և Բաթ Յամ քաղաքների «սահմանին»։ Մի օր երիտասարդ լրագրողուհի Յաելն այցելում է նրանց։ Այս խարխուլ հյուղակներում՝ շրջապատված հասարակական շենքերով և կիտրոնի ծառերով լի այգիներում նա բացահայտում է կերպարներ, որոնք տարածաշրջանի ստանդարտներից դուրս են։ Յաելն այնպիսի զգացողություն ունի՝ կարծես հայտնաբերել է մարկանց ոսկեհանք։ Նա մոռանում է իր աշխատանքի մասին։ Յուսուֆի և Միրիամի, Սառայի և Ուալիդի, նրանց հարևանների, բարեկամների դեմքերն ու խոսքերը պատմում են կյանքի, երազանքների և հույսերի, սիրային պատմությունների, իղձերի և հիասթափությունների մասին։ Այս մարդկանց կապը ժամանակի հետ այլ է, քան շրջակա քաղաքաբնակներինը։ Այս կիսանորոգ ու խարխուլ վայրում համակեցության հնարավորություն կա։ Համընդհանուր փոխաբերություն է[6]։
|