Անալգիա, բառացի նշանակում է առանց ցավի, դա ցավազգացողության նվազեցման պրոցեսն է, տարբեր խմբի դեղամիջոցների օգնությամբ՝ նարկոտիկ անալգետիկներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, սպազմոլիտիկներ և այլն, վիրաբուժական մեթոդներով՝ նեյրոտոմիա, ֆիզիոթերապևտիկ միջոցներ։
Ցավազգացողության ուժգնությունը կարող է կրճատվել մինչև լիակատար անընկալունակության։
Անալգիան կարելի է դիտվել նյարդային համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ։
Շատ հազվադեպ է հանդիպում բնածին անալգիա, այդ դեպքում մարդը պետք է մշակի կոնկրետ բժշկի այցելությունների գրաֆիկ, որպեսզի կանխի առողջ մարդկանց մոտ հանդիպող հիվանդությունների զարգացումը։