Անահիտ Տեր-Մինասյան ֆր.՝ Anahide Ter Minassian | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1929[1][2] |
Ծննդավայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[3][2] |
Մահացել է | փետրվարի 10, 2019[4][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրեն[4][2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանչուհի, ուսուցչուհի, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց[5], Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան[5] և France Culture?[5] |
Պարգևներ և մրցանակներ | և [6] |
Երեխաներ | Թալին Տեր Մինասյան[5] |
Անահիտ Տեր-Մինասյան (օգոստոսի 26, 1929[1][2], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[3][2] - փետրվարի 10, 2019[4][2], Ֆրեն[4][2][7]), ֆրանսահայ պատմաբան։ Սորբոնի համալսարանի և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս։ Հայ հեղափոխական Ռուբեն Տեր-Մինասյանի հարս։ Ուսումնասիրում էր Հայաստանի, Հայկական հարցի և Անդրկովկասում ազգային հարաբերությունների պատմությունը։
Անահիտ Տեր-Մինասյանը (ի ծնե՝ Գևոնյան) ծնվել է Փարիզում 1929 թվականին, հայ փախստականներ Լևոն Գևոնյանի և Արմենուհի Տեր-Կարապետյանի ընտանիքում[8]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Գեղամ Գևոնյանը (ծ․ 1942) ևս պատմաբան է։
Ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է պատմություն և աշխարհագրություն։ Այնուհետև աշխատել է որպես լեկտոր Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում և Փարիզի համալսարան 1-ում (Ֆր.` Université Paris 1 Panthéon-Sorbonne)[8]։ 1969 թվականին վերադարձել է Սորբոնում դասավանելու[9]։ Ամուսնացել է հայ հեղափոխական և քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի որդի Լևոնի հետ։ Ունեցել են 4 զավակ, որոնցից մեկը, Թալին Տեր-Մինասյանը, նույնպես պատմաբան է[8]։
2015 թվականին Տեր-Մինասյանը Ֆրանսիայի նախագահի հրամանագրով ստացել է Պատվո լեգեոնի շքանշանը[10]։
Մահացել է Ֆրենում 2019 թվականին[11]։ 2020 թվականին հրատարակվել է Տեր-Մինասյանի ֆրանսերեն թարգմանած հատոր՝ Վահե Օշականի բանաստեղծությունների, "Onction" վերնագրով[12]։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |