Անանդա Դեվի | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1957 թվական[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Trois Boutiques, Գրան-Պորտ, Մավրիկոս |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն[3], անգլերեն[1] |
Քաղաքացիություն | Մավրիկիոս |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
Ժանրեր | բանաստեղծություն, վեպ, պատմվածք |
Պարգևներ | |
Կայք | anandadevi.net |
Ananda Devi Վիքիպահեստում |
Անանդա Դեվի (ֆրանս. Ananda Devi, մարտի 23, 1957[11][12][13], Trois Boutiques, Grand Port District, Մավրիկիոս[14]), արևելաաֆրիկյան գրող, ով ստեղծագործում է ֆրանսերենով։
Ծնողնորը ծագումով Հնդկաստանից են, նրա իրական անունը Ananda Nirsimloo-Anenden է։ Մեծացել է բազմալեզու շրջապատում (ֆրանսերեն, անգլերեն, կրեոլերեն, տելուգու)։ Վաղ հասակից սկսել է գրել։ 15 տարեկանում նրա հեքիաթը ստացավ Ֆրանսիական Ռադիոյի մրցանակ։ 1977 թվականին առաջին աշխատանքը հեքիաթների գիրքն էր։ Ավարտել է Լոնդոնի համալսարանը սոցիալական մարդաբանության մասնագիտությամբ։ Մի քանի տարի անցկացրեց Բրազավիլում, Կոնգոյի հանրապետությունում։ 1989 թվականից ի վեր ապրում է Ժնևի մոտակայքում գտնվող Ֆերնե Վոլտեր քաղաքում։
Նա արժանացել է մի քանի խոշոր մրցանակների։ Արվեստի և գրականության շքանշան (2010): Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, հինդի լեզուներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանդա Դեվի» հոդվածին։ |
|