Անաստաս Դալչև

Անաստաս Դալչև
Атанас Далчев
Ծննդյան անունբուլղար․՝ Атанас Христов Далчев
Ծնվել էհունիսի 12, 1904(1904-06-12)[1][2]
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան
Վախճանվել էհունվարի 17, 1978(1978-01-17)[1][2] (73 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունQ12283163?, Սոֆիայի համալսարան և Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԼուսամուտեր (1926)
Հատվածներ (1967)
Պատշգամբ (1972)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Изображение автографа
 Atanas Dalchev Վիքիպահեստում

Անաստաս Քրիստոֆ Դալչև (հունիսի 12, 1904(1904-06-12)[1][2], Սալոնիկ, Հունաստան - հունվարի 17, 1978(1978-01-17)[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստաս Դալչևը ծնվել է 1904 թվականի հունիսի 12-ին Սալոնիկում։ Ավարտել է Սոֆիայի առաջին արական գիմնազիան։ 1921 թվականին դպրոցական լրագրում տպագրվել է Անաստաս Դալչևի առաջին բանաստեղծությունը։ Գիմնազիան ավարտելուց հետո Դալչևը սովորել է Սոֆիայի համալսարանի փիլիսոփայության բաժնում։

1923 թվականից Անաստաս Դալչևի ստեղծագործությունները տպագրվում են «Գիպերիոն», «Դեմոկրատական հայացք» և «Արևելք» ամսագրերում։ 1926 թվականին յոթ ամիս ապրել է Հռոմում, որտեղ հաճախել է արվեստների պատմության վերաբերյալ դասախոսությունների։ 1927 թվականին ընկերների հետ միասին հրատարակում է սեփական թերթը՝ «Աղեղնավոր», և միաժամանակ սկիզբ է դնում «Աղեղնավոր» գրական խմբակին։ 1928 թվականին մեկնում է Փարիզ, դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Այնտեղ ավարտում է նաև ֆրանսերենի ուսուցչի դասընթացները, ապա այցելում է Լոնդոն։

Հայրենիք վերադառնալուց հետո աշխատում է որպես ուսուցիչ ու թարգմանիչ։ Կոմունիստական կուսակցության իշխանության հաստատումից երեք տարի անց զրկվում է պետական աշխատանքից ու տնից։ Ընտանիքի ապրուստն ապահովելու նպատակով ստիպված է լինում շատ աշխատել, ինչի պատճառով գրեթե չի գրում։ Սակայն զբաղվում է թարմանչական աշխատանքներով. բուլղարերեն է թարգմանում է Խոսո Օրտեգա-ի-Գասետի, Օնորե դը Բալզակի, Ստենդալի, Լաֆոնտեն, Անտոն Չեխովի ստեղծագործությունները, Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդերլինի քնարական պոեզիան և այլն։

1952 թվականին Անաստաս Դալչևը դառնում է «Պլամիչե» («Կրակ») ամսագրի խմբագիր։ Ստեղծում է բանաստեղծական ու փիլիսոփայական աֆորիզմների ու քննադատական արտացոլումների «Հատվածներ» ժողովածուն, որ հրատարակվել է 1967 թվականին։

Միայն 1956 թվականին Անաստաս Դալչևը սկսում է նորից ստեղծագործել։ 1972 թվականին լույս է տեսնում «Պատշգամբ» ժողովածուն։

1974 թվականին Անաստաս Դալչևը պարգևատրվում է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության III աստիճանի շքանշանով։

1967 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով Բուլղարիայում ռուսական ու խորհրդային գրականության ժողովրդականացման համար։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծ Անաստաս Դալչևը բացահայտում է նոր գեղագիտական բանաձև. սիմվոլիստների՝ բանաստեղծական աշխարհն ամեն իրականից զերծ պահելու ջանքերին հակառակ՝ Անաստաս Դալչևը գնում է առարկայական ռեալիզմի ուղով։

Անաստաս Դալչևի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, սլովակերեն, չեխերեն, հունգարերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ֆիններեն, իսպաներեն, անգլերեն, չինարեն, ճապոներեն, արաբերեն, շվեդերեն և այլ լեզուներով։

  • Լուսամուտներ, 1926 թ.
  • Բանաստեղծութուններ, 1928 թ.
  • Փարիզ, 1930 թ.
  • Շարտրե հրեշտակը, 1943 թ.
  • Բանաստեղծութուններ, 1965 թ., 1969 թ.
  • Հատվածներ, 1967 թ.
  • Պատշգամբ, 1972 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստաս Դալչև» հոդվածին։