Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելի վրաց.՝ ანასტასია თუმანიშვილ-წერეთელი | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25 (սեպտեմբերի 6), 1849 |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 7, 1932 (82 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Q28007440? |
Մասնագիտություն | մանկագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող |
Anastasia Tumanishvili-Tsereteli Վիքիպահեստում |
Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելի (վրացերեն՝ ანასტასია თუმანიშვილ-წერეთელი, օգոստոսի 25 (սեպտեմբերի 6), 1849, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1932, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկագիր, հրապարակագիր, հասարակական գործիչ
Անաստասիա Թումանիշվիլին 1865 թվականին ավարտել է Անդրկովկասի ազնվական տիկնանց ինստիտուտը։ Եռանդուն կերպով մասնակցել է «Վրացիների շրջանում գրագիտության տարածման ընկերության», «Կին մանկավարժների ընկերության» և կանանց «Կրթություն» ընկերության աշխատանքներին։ Կազմակերպել է երիտասարդ ժուռնալիստների հավաքներ, դասընթացներ։ 1883 թվականին հիմնադրել է «Նաթաբի», 1890 թվականին՝ «Ջեջիլի» («Արտ») ամսագիրը, որը կարևոր դեր է խաղացել Վրաստանում մանկական գրականության զարգացման գործում։ Եղել է «Կվալի» («Ակոս») ամսագրի համախմբագիրը:Դրա հետ մեկտեղ գեղարվեստական երկեր է ստեղծել կամ թարգմանել։ Նրա առաջին թարգմանական աշխատանքը ֆրանսիացի անվանի գրող Ալֆոնս Դոդեի «Մարշալի հանդուրժողականությունը» ստեղծագործությունն էր, որը տպագրվել է 1876 թվականին, առաջին ինքնուրույն երկը՝ «Հայրենական զոհը» (1880 թ.):
1891 թվականին Անաստասիան ամուսնացել է վրացի անվանի գրող Գեորգի Ծերեթելու հետ։
Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելին հուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում՝ ամուսնու և Վրաստանի այլ անվանի գործիչների շիրիմների կողքին[1][2]։