Անաստասիա Նիկիտա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռումիներեն՝ Anastasia Nichita |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Մոլդովա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 19, 1999[1] (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Tătărești, Strășeni District, Մոլդովա[2] |
Հասակ՝ | 165 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 57 կիլոգրամ[2] |
Անաստասիա Նիկիտա (ռումիներեն՝ Anastasia Nichita. փետրվարի 19, 1999[1], Tătărești, Strășeni District, Մոլդովա[2]), մոլդովացի ազատ ոճային կին ըմբիշ, ով 59- կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունում[3][4]։ Այդ նույն քաշային կարգում երեք անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի։ Անաստասիան նաև ներկայացրել է Մոլդովան 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում, որոնք անց են կացվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում[5]
Միջազգային կարգի սպորտի վարպետ է (2018)[6]։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում Նիկիտան արծաթե մեդալ նվաճեց կանանց 59 կիլոգրան քաշային կարգում։ [7][8] Հաջորդ տարում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այդ նույն քաշային կարգում դարձյալ արժանացավ արծաթե մեդալի[9][10]։
2019 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Նիկիտան գրավեց մրցանակային երրորդ տեղը՝ հանդես գալով 57 կիլոգրամ քաշային կարգում[11][12] Այդ նույն տարում և նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրոպական խաղերում՝[13][14] բրոնզե մեդալի համար մրցապայքարում հաղթելով նորվեգացի Գրեյս Բուլենին[13]։ 2020 թվականին Նիկիտան կանանց 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[15][16]՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով բուլղարուհի Բիլյանա Դուդովային։ Նա ոսկե մեդալի արժանացավ նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության անհատական մրցապայքարում՝ հանդես գալով 57 կիլոգրամ քաշային կարգում[17][18]։
2021 թվականին Նիկիտան 59 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալներից մեկը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[19][20]։ Այդ նույն տարում Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նա ոսկե մեդալ նվաճեց իր մրցաձևում[21]։
Նիկիտան ներկայացրել է Մոլդովան 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում, որոնք անց են կացվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում[22]։ Հանդես գալով կանանց 57 կգ քաշային կարգում՝ նա հաղթանակով ավարտեց իր առաջին գոտեմարտը նիգերիացի Օդունայո Ադեկուորոյեի նկատմամբ, բայց հաջորդ փուլում պարտվեց բուլղարուհի Էվելինա Նիկոլովայից, ով հետագայում արժանացավ բրոնզե մեդալի[5][23]։
Տարին | Մրցաշարը | Մրցավայրը | Արդյունքը | Քաշային կարգը |
---|---|---|---|---|
2019թ | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 3-րդ | Ազատ ոճ, 57 կգ |
Եվրոպական խաղեր | Մինսկ, Բելառուս | 3-րդ | Ազատ ոճ, 57 կգ | |
2020 թ | Եվրոպայի առաջնություն | Հռոմ, Իտալիա | 1-ին | Ազատ ոճ, 59 կգ |
2021 թ | Եվրոպայի առաջնություն | Վարշավա, Լեհաստան | 3-րդ | Ազատ ոճ, 59 կգ |
2022 թ | Եվրոպայի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 1-ին | Ազատ ոճ, 59 կգ |
Աշխարհի առաջնություն | Բելգրադ, Սերբիա | 1-ին | Ազատ ոճ, 59 կգ | |
2023 թ | Եվրոպայի առաջնություն | Զագրեբ, Խորվաթիա | 1-ին | Ազատ ոճ, 59 կգ |
Աշխարհի առաջնություն | Բելգրադ, Սերբիա | 2-րդ | Ազատ ոճ, 57 կգ |
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն); Unknown parameter |вебсайт=
ignored (օգնություն); Unknown parameter |назва=
ignored (օգնություն) (անգլ.)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Նիկիտա» հոդվածին։ |
|