Անատոլի Անդրեևիչ Գրոմիկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1932[1] |
Ծննդավայր | Բորիսով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 25, 2017[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1954) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | դիվանագետ, աֆրիկանիստ, Americanist, տնտեսագետ և պատմաբան |
Աշխատատու | Novosti Press Agency?, ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտ, ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ, ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտ, Q4135721? և Մոսկվայի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Անդրեյ Գրոմիկո, մայր՝ Lydia Gromyko? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե և Ռուսաստանի նկարիչների միություն |
Երեխաներ | Իգոր Գրոմիկո և Aleksey Gromyko? |
![]() |
Անատոլի Անդրեևիչ Գրոմիկո (բելառուս․՝ Анато́ль Андрэ́евіч Грамы́ка, ապրիլի 15, 1932[1], Բորիսով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2017[1], Մոսկվա, Ռուսաստան)՝ խորհրդային, ապա ռուս դիվանագետ և գիտնական, ամերիկագիտության, աֆրիկագիտության, միջազգային հարաբերությունների մասնագետ։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981)։
1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։
1954 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։
1961-1965 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ԽՍՀՄ դեսպանատան 1-ին քարտուղար, խորհրդական։
1965 թվականից՝ «Նովոստի» մամուլի գործակալության գլխավոր խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ։
1966-1968 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի սեկտորի վարիչ։
1968 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի սեկտորի վարիչ։ 1970 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քենեդիի իշխանության գալը և նրա կառավարության արտաքին քաղաքականությունը» թեմայով։
1973 թվականից՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
1974 թվականից՝ ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
1976-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն։
1976 թվականից՝ Աֆրիկայի ժողովուրդների հետ բարեկամության Խորհրդային ասոցիացիայի նախագահ։
1977 թվականից՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների համերաշխության խորհրդային կոմիտեի նախագահի տեղակալ և խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ։
1978 թվականից՝ Եվրոպական անվտանգության և համագործակցության խորհրդային կոմիտեի անդամ։
1981 թվականի դեկտեմբերի 29-ից՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ տնտեսագիտության բաժնի գծով։
1992 թվականից աշխատել է Կիպրոսում։
2003-2010 թվականներին եղել է ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտի քաղաքականության գնահատման կենտրոնի ղեկավար, գլխավոր գիտաշխատող։
2008 թվականից փորձագիտական խորհրդի անդամ և «Աշխարհաքաղաքականություն» միջազգային վերլուծական ամսագրի մշտական հեղինակ։
2010 թվականի ապրիլի 1-ից՝ ՌԳԱ միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։
2010 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր[2]։
Աֆրիկայի հարցերով ՌԳԱ նախագահության գիտական խորհրդի անդամ։
«Հանուն համաշխարհային ժողովրդավարական կարգուկանոնի ամրապնդման և ի աջակցություն ՄԱԿ-ի» շարժման նախագահ։ Ռուսաստանի նկարիչների միության անդամ։
Մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 25–ին[3]։
Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը (25–րդ տեղամաս)։
Հայրը ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոն է։ Մայրը՝ Լիդիա Դմիտրիևնան (օրորդական ազգանունը՝ Գրինևիչ, 1911-2004)։
Կինը՝ Վալենտինա Օլեգովնա։
Երեխաները՝
Գրոմիկո Անատոլի Անդրեևիչ / / Իվանյան է. Ա., Ռուս-ամերիկյան հարաբերությունների հանրագիտարան։ XVIII-XX դարի. - Մոսկվա. Միջազգային հարաբերություններ, 2001։ - 696 էջ։ — ISBN 5-7133-1045-0.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Գրոմիկո» հոդվածին։ |
|