Անգելիկա Նուսբերգեր գերմ.՝ Angelika Nußberger | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հարվարդի համալսարան և JMU |
Մասնագիտություն | մագիստրատ, համալսարանի դասախոս, իրավաբան և դատավոր |
Աշխատատու | Կյոլնի համալսարան |
Ամուսին | Stephan Nußberger? |
Զբաղեցրած պաշտոններ | Judge of the European Court of Human Rights? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Pontifical Academy of Social Sciences?[3], Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա |
Անգելիկա Հելենա Աննա Նուսբերգեր (գերմ.՝ Angelika Helene Anna Nußberger, ծնյալ Անգելիկա Հելենա Աննա Յոաս (գերմ.՝ Angelika Helene Anna Joas) , հունիսի 1, 1963, Մյունխեն, Գերմանիա
), գերմանացի իրավաբան և սլավոնագետ։ 2011 թվականից պաշտոնավարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. մինչև 2017 թվականը՝ որպես դատավոր, իսկ այնուհետև՝ որպես այդ դատարանի փոխնախագահ։
Անգելիկան մասնագիտական բարձրագույն կրթություն է ստացել Մյունխենի Լյուվիգ-Մաքսիմիլիանս համալսարանում, որտեղ 1982-1987 թվականներին ուսումնասիրել է սլավոնագիտություն և 1984-1989 թվականներին՝ իրավագիտություն։ 1988 թվականին Ստրասբուրգի համալսարանում ստացել է համեմատական իրավունքի մասնագետի դիպլոմ (diplôme en droit comparé): Իրավագիտության բարձրակարգ մասնագետի որակավորում ստանալու նպատակով 1989 թվականին առաջին պետական քննությունն է հանձնել Մյունխենում, 1993 թվականին էլ՝ երկրորդ պետական քննությունը Հայդելբերգում։ Այդ նույն տարում Վյուցբուրգում հաջողությամբ պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը անցումային ժամանակաշրջանում ԽՍՀՄ սահմանադրական իրավունքի վերաբերյալ։ 1993-1994 թվականներին գիտակրթական նպատակներով այցելել է Հարվարդ։ 1993-ից 2001 թվականներին եղել է միջազգային հասարակական իրավունքի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի գիտաշխատեղ։ 2001-2002 թթ. աշխատել է Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում, որպես իրավական հարցերով խորհրդական։
2002 թվականին արժանացել է բակալավրի աստիճանակարգի՝ Մյունխենում ատենախոսություն պաշտպանելով միջազգային իրավունքում հասարակական չափորոշիչների մասին։ Այդ նույն տարում դարձել է Քյոլնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 2002 թվականի հոկտեմբերի 1-ից գլխավորել արևելաեվրոպական իրավունքի և համեմատական իրավագիտության ինստիտուտը։ 2009 թվականին նշանակվել է Քյոլնի համալսարանի պրոռեկտոր[4]։
2010 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Նուսբերգերին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, 2017 թվականի փետրվարի 1-ին՝ այդ դատարանի փոխնախագահ[5]։
2004-2010 թթ. նա եղել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ, Ժնև) Կոնվենցիաների և հանձնարարականների ու առաջարկների գործադրման կոմիտեի անդամ, 2006-2010 թթ.՝ Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի տեղակալ։ Անգելիկա Նուսբերգերը Գերմանիայի իրավաբանների պալատի անդամ է[6], իրավական քաղաքականության ինստիտուտի[7], Շադերի հիմնադրամի սենատի[8],միջազգային քրեական իրավունքի Մաքս Պլանկի անվան իրստիտուտի նախագահության[9], Գերմանիայի՝ իրավունք դասավանդողների պետական ընկերակցության ղեկավար մարմնի անդամ[10]։ 2010 թվականին նրան շնորհվել է Թբիլիսիի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 2015 թվականին Անգելիկա Նուսբերգերն արժանացել է Շադերի անվան մրցանակի[11], 2019 թվականին ընտրվել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի գիտությունների ու արվեստների ակադեմիայի ակադեմիկոս։
Ամուսնացած է կենսաֆիզիկայի պրոֆեսոր Շտեֆան Նուսբերգերի հետ, ունեն երկու չափահաս զավակ[12]։
Մենագրություններ
Խմբագրումներ
|