Անգին զարդը (պորտ.՝ Joia Rara), բրազիլական հեռուստասերիալ արտադրված Ռեդե Գլոբոյի կողմից, հեռարձակվել սկսել է 2013 թ. սեպտեմբերի 16-ից մինչև 2014 թ. Ապրիլի 4-ը։ Հեռուստասերիալը մանրամասն հանդիսատեսին ծանոթացնում է Բուդդայականություն կրոնին, սերիալը ցուցադրում է թե ինչպես կարելի է սիրո և կարեկցանքի միջոցով հաղթահարել բոլոր դժվարությունները։ Սա մի յուրահատուկ պատմություն է որը ամբողջ աշխարհում սիրվեց` իր Քրիստոնեական և Բուդդայական գաղափարների միաձուլումով։ Հեռուստասերիալը անրադարձել է եկրրորդ Համաշխարհային պատերազմին, բրազիլիայում կանանց իրավունքներին, ռասայական խտրականությանը։ Հեռուստասերիալի նկարահանման համար ստեղծվեցին երկու արհեստական քաղաքներ 1930-ականների ոճով, սերիալի նկարահանումների համար դերասանական անձնակազմը մեկնեց Նեպալ:«Լավագույն սերիալ» անվանակարգում արժանացել է Էմմի միջազգային մրցանակի։ 2015 թվականին սերիալը ցուցադրվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։