![]() | |
Տեսակ | սննդամթերք |
Ենթատեսակ | Քաստարդ |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | Ռեբու, կաթ և շաքար |
![]() |
Անգլիական կրեմ[1], կամ կրեմ անգլեզ[2] (ֆր.՝ crème anglaise), թանձր դեսերտային սոուս, քաստարդի տարատեսակ։
«Կրեմ անգլեզ» անվանումը գալիս է ֆրանսերենից, սակայն հենց կրեմը առաջացել է 16-րդ դարի Անգլիայից։ Անգլիական և ֆրանսիական կրեմների տարբերություն համարվում է այն, որ Ֆրանսիայում կրեմ անգլեզը բավականին ջրիկ է և սովորաբար մատուցվում է սառը՝ որպես աղանդների սոուս, մինչդեռ Անգլիայում եփած կրեմը (կոչվում է քաստարդ) ավելի խիտ է և հաճախ օգտագործվում է տաք վիճակում[3]։
Անգլիական կրեմի հիմքը պարունակում է ձվի դեղնուցներ, շաքարավազ և կաթ կամ սերուցք[1][2]։ Որպես կանոն, համեմվում է վանիլով, ավելի հազվադեպ դեպքերում կիտրոնով կամ սրճով[3]։ Կարող է վաճառվել որպես կիսաֆաբրիկատ փոշի[4][1]։ Կրեմ անգլեզի 100 գրամը պարունակում է մոտավորապես 210-215 կիլոկալորիա։
Մատուցվում է շառլոտկայի, պուդինգի, շոկոլադե տորթի, մրգերի հետ[4][3]։ Համարվում է իլ ֆոտանտ ֆրանսիական աղանդի անպայման բաղադրիչ[5][6]։ Կարող է ծառայել որպես հիմք ուրիշ կրեմների՝ մուսի և պաղպաղակի համար[2]։