Անգլիական նախաճաշի թեյ

Անգլիական նախաճաշի թեյ

Անգլիական նախաճաշի թեյը` ծագմամբ Ասսամից, Ցեյլոնից և Քենիայից, համարվում է ավանդական խառնուրդ[1]։ Դա Բրիտանական թեյի մշակույթի ամենատարածված տեսակներից է։ Անգլիական նախաճաշի թեյը սև թեյի խառնուրդ է, այն սովորաբար նկարագրում են որպես լիարժեք, առանձգական հարուստ, որը խառնվում է կաթի և շաքարի հետ։ Այս ձևը ավանդաբար ասոցացնում են առողջարար անգլիական նախաճաշի հետ:Սև թեյերի խառնուրդի մեջ ներառված տեսակները տարբեր են, կան Ասսամական, Ցեյլոնական և Քենիական թեյեր` որոնք գերակշռում են, և Քիմունը, որը սովորաբար պարունակում է ավելի թանկարժեք խառնուրդներ։ Անգլիական նախաճաշի թեյի հասարակ բռենդներից են` Թուինինգսը, Դիլմահը, Թեյլոռսը` Հառոգեյթից, Ահմադը և Թիթլին։

Ծագման հետ կապված կարծիքները տարբեր են։ Նախաճաշի ժամանակ սև թեյ խմելը իսկապես բրիտանական սովորույթ է[2]։ Գործնականում անգլիական նախաճաշի թեյի խառնուրդը կարծես թե առաջացել է ոչ թե Անգլիայում՝ այլ Ամերիկայում, հեռավոր գաղութային ժամանակներում։ Լրացուցիչ նշվում է (հղում կատարելով ժամանակաշրջանի «Առևտուր» հոդվածին) խառնուրդի արտադրման տարեթիվն է 1843 թվականը, Նյու Յորք քաղաքը և Ռիչարդ Դեյվիս անունով մի թեյ վաճառող։ Դևիսը` ով անգլիացի ներգաղթյալ էր, հիմնականում թեյի վաճառքը սկսեց Կոնգոյում, որից հետ մի փոքր ավելացրեց ծավալները դեպի Պակո և Պուշունգ։ Այն վաճառվում էր 1 ֆունտ և 50 սենտով, իսկ մյուսները հաջողությամբ կրկնորինակում էին նրան, որն էլ օգնեց թեյի անվան ավելի լավ տարածմանը[3]։ Ծագման տեղանքը գտնելու համար իրականցված հետազոտությունները ձախողման մատնվեցին, սակայն նմանատիպ մի պատմություն տպագրվել է 1876 թվականին Դեյլի Ալթա Կալիֆորնիայում, Նյու Յորքյան առևտրային ամսագրում, որտեղ դրա ծագման տարեթիվ է նշվում 1844 թվականը[4][5]։ 1884 թվականին Ամերիկյան հրատարակչությունը նշեց, որ Բոհեա թեյեը հայտնի է որպես Անգլիական նախաճաշի թեյ, դրանից հետո կազմակերպվեց թեյերի տեղափոխումը դեպի Անգլիա։ Թեյի` Մեծ Բրիտանիայում հայտնվելուց հետո այն սկզբնավորվեց նաև Շոտլանդիայում 1982 թվականին։ Որտեղ այն պարզապես հայտնի էր որպես Նախաճաշի թեյ։ Այն մեծ մասամբ հանրածանոթ է դարձել Վիկտորիա թագուհու շնորհիվ, Բալմորալ ամրոցում փորձելուց հետո, նա վերադարձավ մեծ թեյի պաշարով, որն էլ հետագայում ձեռք բերեց «Անգլիական» նախածանցը[4][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jane Pettigrew and Bruce Richardson. «The Tea Lover's Companion: A Guide to Teas Throughout the World». London, U.K.: The National Trust. էջ 54. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  2. ZoeAnn Holmes. «English breakfast tea - Food Resource - Oregon State University». food.oregonstate.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  3. «History of the English Breakfast Tea». Logoi.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
  4. 4,0 4,1 «English Breakfast Tea - Evolving Blend or Invented in NYC?». 2015 թ․ մարտի 12.
  5. «Daily Alta California 5 February 1876 — California Digital Newspaper Collection».
  6. «"A cup of tea", containing a history of the tea plant from its discovery to the present time, including its botanical characteristics ... and embracing Mr. William Saunders' pamphlet on "Tea-culture - a probable American industry"».
  7. «English Breakfast». Marahtea.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  8. «A history of breakfast». Yorkshire Tea. 2013 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  9. «What is English Breakfast Tea? What does it have to do with breakfast?». MrBreakfast.com. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  10. «A brief history of Brodie, Melrose, Drysdale & Co Ltd». Brodies1867.co.uk. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.