Անգոբ

Անգոբ (ֆր.՝ engobe), բաց գույնի, նուրբ մշակված և ջրի մեջ լուծված կավե մածուկ։ Կիրառվել է հնագույն ժամանակաշրջանից, կավե անոթների մակերեսը ծածկելու համար։ Անգոբված անոթները ստանում են դուրեկան կաթնավուն ֆոն։

Անգոբումը կատարվում է թրծված և չթրծված անոթների վրա՝ բնական գույնը և մանր ճեղքվածքները ծածկելու նպատակով։ Հաճախ անգոբը կիրառվել է անոթների արտաքին մակերեսը զարդանկարելու համար։ Ուրարտական կարմրավուն երանգով, հաճելի տեսքով անոթները ծածկված են անգոբով և փայլեցված կոկիչով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eden, Victoria and Michael. (1999) Slipware, Contemporary Approaches. A & C Black, University of Pennsylvania Press, G & B Arts International. ISBN 90-5703-212-0
  • Hamer, Frank and Janet. (1991) The Potter's Dictionary of Materials and Techniques. A & C Black, 3rd ed. ISBN 0-8122-3112-0.
  • Wondrausch, Mary. (2001) [1986] Mary Wondrausch on Slipware. A&C Black, 2nd ed. ISBN 0-7136-2813-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգոբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 385