Անդրե Նժաչեակ André Nzapayeké | |||
| |||
---|---|---|---|
25 հունվարի - 10 օգոստոսի, 2014 թվական | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր | ||
Ծննդյան օր | օգոստոսի 20, 1951 (73 տարեկան) | ||
Ծննդավայր | Bangassou, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | ||
Քաղաքացիություն | Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | ||
Անդրե Նզապեիկե (ֆր.՝ André Nzapayeké, օգոստոսի 20, 1951, Bangassou, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն), քաղաքական և պետական գործիչ, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության վարչապետը 2014 թվականի հունվարի 25-ից մինչև օգոստոսի 10-ը։
Անդերեյ Նզապեիկեն ծնվել է 1951 թվականի օգոստոսի 20-ին Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի Բանգասու քաղաքում, քրիստոնյայի ընտանիքում[1]։ Եղել է Աֆրիկայի զարգացման բանկի գլխավոր քարտուղարն ու Կենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկի փոխնախագահը։
2014 թվականի հունվարի 25-ին՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության կառավարության ու ապստամբների միջև ծավալված կոնֆլիկտի ամենաթեժ պահին Անդրե Նզապեիկեն նշանակվել է երկրի ժամանակավոր վարչապետ[2]։ Նա ասել է, որ իր համար առաջնահերթ խնդիրներ կլինեն երկիրը 2015 թվականի ընտրություններին նախապատրաստելը և մի քանի ամսվա ընթացքում դադարեցնել երկրի ներսում տեղի ունեցող վայրագությունները` որպես պետության վերականգնման ուղղությամբ կատարվող կարևոր քայլ[3]։ Հունվարի 27-ին Նզապեիկեն ձևավորել է նոր կառավարություն, որի կազմում ընդգրկված էին 20 նախարարներ, այդ թվում` յոթ կանայք և քրիստոնեական «հակաբալակ» ջոկատի մեկ ներկայացուցիչ[4]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Նզապեիկեին և երկրի նախագահ Քաթրին Սամբա Պազային ուղարկված հայտարարության մեջ ողջունել է նրանց նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ նշելով, որ այն «նոր հնարավորություններ է ընձեռում քաղաքական գործընթացին աջակցելու» համար և որ ներդրված ջանքերի շնորհիվ հաջողվել է սկիզբ դնել անցումային գործընթացին[5]։
Հունիսի 4-ին՝ Բանգիում ընդհանուր գործադուլի կոչերից և կառավարության հրաժարականի պահանջից հետո, Անդրե Նզապեիկեն որոշել է արգելել SMS հաղորդագրությունների ուղարկումը ամբողջ երկրում[6][7]։ Ավելի ուշ Անդրե Նզապեիկեն մուսուլման և քրիստոնյա խմբավորումներին հորդորել է վայր դնել զենքերը և դադարեցնել միջկրոնական բռնությունները։ Արդյունքում, Բանգիի քաղաքապետարան և Բեգուա և Բիմբո մայրաքաղաքային շրջաններ եկել են ոչ թե մարտիկներ, այլ մոտ 200 տեղացի մուսուլմաններ, որոնք գտել էին զենքեր փողոցում։ Նզապեիկեն ասել է, թե «մենք պետք է խրախուսենք բոլոր նրանց, որոնք կամավոր կբերեն նռնակներ և զինամթերք, որոնք աջակցում են խաղաղ գործընթացին։ Մենք պետք է խրախուսենք եկածներին և մնացած բնակչությունը»[8]։
Օգոստոսի 5-ին նախագահական Քաթրին Սամբա Պազայի մամուլի խոսնակը պետական ռադիոյի եթերում հայտարարել է, որ «վարչապետը Անդրե Նզապեիկեն և նրա կողմնակիցները հրաժարական են տվել պետության ղեկավարի խնդրանքով»[9][10]։ Օգոստոսի 10-ին Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Քաթրին Սամբա Պանզան վարչապետի պաշտոնում նշանակել է Մահամաթ Կամունին[11]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)