Անդրեա Ալեքսի | |
---|---|
Ի ծնե | Անդրեա Ալեքսի |
Ծնվել է | մոտ 1425 |
Ծննդավայր | Լեժա, Ալբանիա |
Մահացել է | մոտ 1504[1] |
Վախճանի վայր | Սպլիտ |
Ազգություն | Ալբանիա |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն, նկարչություն, քանդակագործություն |
Գործունեություն | ճարտարապետ նկարիչ քանդակագործ |
Aleksi Andrea Վիքիպահեստում |
Անդրեա Ալեքսի (ալբ․՝ Andrea Nikollë Aleksi, Andrea Alessi, Andrija Aleši, մոտ 1425, Լեժա, Ալբանիա - մոտ 1504[1], Սպլիտ), ալբանացի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ[2]։
Համարվում է Դալմաթյան վերածննդի ժամանակաշրջանի ամենահեղինակավոր նկարիչներից մեկը։
Անդրեա Ալեքսին ծնվել է Լեժայում և կարող է ավելի շուտ տեղական ալբանական ծագում ունենալ, քան իտալական[3]։ Այլ աղբյուրներ փաստում են, որ նա ծագումով իտալացի է[4]։ Այնուհետև տեղափոխվել է Դալմաթիայի Սփլիթ քաղաք, որտեղ ուսանել է քանդակագործ Մարկ Տրոյային։ Կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել է Դալմաթիայում։ Եղել է Ջորջո դա Սեբենցոյի աշակերտը։ Նրա նշանավոր գործերից է 1466 թվականին Նիկոլո դի Ջիովանի Ֆիորենտինոյի հետ Տրոգիրի Սուրբ Հովհաննես տաճարի աշխատանքները։
Սուրբ Հակոբ տաճարի նմանությամբ այն կառուցված է ծայրահեղ ճշգրտությամբ ստեղծված մեծ քարե բլոկներից։ Համաձայն անտիկ իդեալների՝ այն ճարտարապետության և քանդակագործության եզակի ներդաշնակություն է ապահովում։ Ներսի կողմից պատերը ողորկ չեն։ Տաճարի մեջտեղում՝ խորանին, Տրոգիրի սուրբ Հովհաննեսի սարկոֆագն է՝ շրջապատված լուսամփոփները ձեռքներին պուտտեներով, որոնք կարծես լույս են տալիս դժոխքի դռներից։ Նրանց վերևում Քրիստոսի և առաքյալների քանդակներով որմնախորշերն են (հիմնականում Ալեքսի աշխատանքն է)։ Կեսոնային առաստաղի մեջտեղում Աստծո պատկերն է և հրեշտակների 96 գլուխներ։ Մանկական ժպտացող դեմքերով լի տաճարը տարբերվում է այդ ժամանակաշրջանի եվրոպական արվեստից։
Անդրեան հայտնի է նաև Իտալիայում գտնվող իր առևտրականների արձաններով, 1454 թվականին Դալմաթիայի Արաբե կղզու եկեղեցու «Տրոգիրի մկրտարան» որմնանկարներով, որը նա ստորագրել է 1467 թվականին՝ ANDREAS ALEXIUS DURRACHINUS OPIFEX MCCCCXII (Անդրեա Ալեքսի, արվեստագետ Դուրրեսից, 1462)։
Մահացել է 1505 թվականին, Դուրրասում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ալեքսի» հոդվածին։ |
|