Անդրեա Ապիանի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1754[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1817[2][5][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Ավստրիական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ոճ | նեոդասականություն |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q18522997? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Andrea Appiani Վիքիպահեստում |
Անդրեա Ապիանի (իտալ.՝ Andrea Appiani, մայիսի 23, 1754[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4] - նոյեմբերի 8, 1817[2][5][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[4]), իտալացի նեոդասական նկարիչ։
Ծնվել է բժշկի ընտանիքում իտալական Միլան քաղաքում։ Անդրեայի հայրը հույս ուներ, որ որդին կգնա իր ուղով, բայց նա ընդունվեց նկարիչ Կարլ Մարիա Ջուդիչի մասնավոր ակադեմիան, որտեղ 2 տարի (1783-1784) սովորեց նկարչություն և փորագրանկարների պատճենում։ Հետո Ապիանին շարունակեց ուսումը ֆրեսկո գեղանկարչության գծով Ամբրոզիանայի միլանյան ակադեմիայում Ջորջո Անտոնիո դե Մեդիչիի գլխավորությամբ։ Ֆլորենցիա կատարած ուղևորության ժամանակ ծանոթացավ Ջուլիանո Տրաբալեզի և Մարտին Կնոլերայի աշխատանքներին, իսկ Բոլոնիայում հիմնական ուշադրությունը դարձրեց Դոմենիկինոյի գործերին։ Այնուհետև սովորեց անտիկ քանդակագործություն և Ռաֆայելի ու Մենգսի գեղանկարչությունը Հռոմում և Նեապոլում։ Պարմ այցելել է 1795 թվականին, այնտեղ ծանոթացել Կորեջիոյի գեղանկարչությանը։ Մշտական աշխատել է Միլանում 1792 թ.։
1796 թվականին Անդրեա Ապիանին Ցիզալպինյան հանրապետությունում նշանակվել է գեղարվեստի գործերով տեսուչ։ Այդ պաշտոնում նա ղեկավարել է Միլանի գեղարվեստի ակադեմիան և Բրերի պատկերասրահը։ Կատարել է Նապոլեոնի պատվերները՝ դիմանկարներ և այլաբանական պատկերներ՝ նվիրված կայսերը և նրա գեներալներին։ Նրա գործերն են զարդարում Սենթ Մերի Սելսուի գմբեթը Միլանում (1796 թ.) և նահանգապետ էրցհերցոգ Ֆերդինանդի ամրոցի պատերն ու առաստաղը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ապիանի» հոդվածին։ |
|