Անդրեա Լեշկի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | Սլովենիա |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Կոպեր, Սլովենիա |
Անդրեա Լեշկի (սլովեն.՝ Andreja Leški, հունվարի 8, 1997, Կոպեր, Սլովենիա), սլովենացի ձյուդոիստ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, 2021 և 2023 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր։
Անդրեյ Լեշկին ծնվել է 1997 թվականին և հանդես է գալիս է մինչև 63 կգ քաշային կարգում։
2018 թվականին հաղթել է Դյուսելդորֆում կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարում: Հաղթել է նաև 2018 թվականին Ագադիրում և 2019 թվականին Մարաքեշում կայացած ձյուդոյի Գրան պրի շարքի մրցաշարերում:
2021 թվականին Լեշկին բրոնզե մեդալ է նվաճել Judo World Masters մրցաշարում, որն անցկացվել Է Դոհայում (Քաթար)[1][2]։ 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Պորտուգալիայում, Անդրեան երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է լեհ մարզուհի Ագատա Օզդոբա-Բլաշին և նվաճելց բրոնզե մեդալ[3]։
2021 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Հունգարիայում՝ Բուդապեշտում, Անդրեան նվաճել է արծաթե մեդալ մինչև 63 կգ քաշային կարգում՝ եզրափակչում զիջելով ֆրանսիացի մարզուհի Կլարիս Ագբենենին։
2023 թվականի մայիսին մայրաքաղաք Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում սլովենացի ձյուդոիստուհին մինչև 63 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր ՝ եզրափակչում զիջելով ֆրանսիացի մարզուհի Կլարիսա Ագբենենին[4]:
2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում Անդրեան նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով մեքսիկացի մարզուհի Պրիսկա Ալկարասին[5]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)